Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/497

Այս էջը հաստատված է

ՍՏԵՓԱՆՈՍ:


    Այդ լավ ես արել։—
Դու չես կամեցել մի չնչին գործը
Երկուսը շինել:— Բայց դու այս ասա,
Ո՞նց ավարտեցիր համալսարանը։ —
Իհարկե,— հաջող։

ՍՈՒՐԵՆ։


     Այո՛, հայր,— հաջող։
Ես ավարտեցի համալսարանը։
Համալսարանից ես դուրս բերեցի
Այն ազատ զենքը, որով այսուհետ՝
Ես պիտի գործեմ ընդհանուր կյանքի
Եվ վաղուց ընտրած դրոշակի ներքո։—
Այժմ ազատ եմ, հա՛յր։— Այսքան ժամանակ—
Մանկությունիցս մինչ այս հասակս—
Դուք, իմ անգի՛ն հայր, խնամել եք ինձ
Ավելի, քան ձեր ուժերն են ներել.
Ուսումի տալով, ինձ մարդ եք դարձրել։—
Այգեպանն ամեն ջանք է գործ դնում,
Խնամում է յուր պտղատու այգին,
Որպեսզի հետո վայելե նորա
Տված պտուղները։— Դուք ևս, հայրիկ.
Որպես այգեպան, իրավունք ունիք
Եվ մե՛ծ իրավունք սպասելու ինձնից
Բարի պտուղներ։ Եթե ես այժմ
Փքուն խոսքերով սկսեմ ճառել,
Թե ի՛նչ պտուղներ ես այսուհետև
Պիտի ձեզ բերեմ և թե ինչպես ես
Երախտամատույց պիտի լինիմ ձեզ,—
Հա՛յր, դոքա միայն խոսքեր կլինեն
Եվ միայն խոսքեր։— Դատարկ տոպրակը
Որքան էլ փչես, երբեք չի լցվիլ:—
Բայց, հա՛յր, եթե դուք հավատացած եք
Ձեր որդու միայն ազնվության վրա,