Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/499

Այս էջը հաստատված է

ՍՈՒՐԵՆ:


     Այդ շատ հին երգ է։
Ամեն մի դեպքում — ընդունված բան է —
Կեղծ գլխացավը միշտ պատճառ բերել:
Իրողությունը ծածկելու համար:

ԱՇԽԵՆ:


Ես ձեզ չեմ խաբում:

ՍՈՒՐԵՆ:


     Ո՛չ, դու խաբում ես,
Խաբում ես, Աշխե՛ն։ Դու բաց համարձակ
Չես ուզում ասել, որ իմ գալուստս է
Քեզ այդպես դարձրել:

ԱՇԽԵՆ:


     Սուրե՛ն...
(Լալիս է և ուզում է դուրս գնալ)



ՍՈՒՐԵՆ:


(Շտապով բռնում է նրա ձեռքերից և պահում է)
Ա՜խ, ների՛ր, քույրիկ, ներիր եղբորդ
Անմտությանը։ Գիտեմ դորանով
Ես խոցեցի խոր քո զգայուն սիրտը.—
Բայց ի՞նչ անեմ, ի՞նչ, իմ անգի՛ն քույրիկ,—
Դու ևս պակաս չես խոցում սիրտս
Քու այդ լուռ ու մունջ մռայլ տեսքովդ:
Ա՜խ, ե՛րբ ես եղել դու այդպես, քույրի՛կ.
Այդպես անտարբեր դեպ իմ գալուստը։—
Ուրիշ ժամանակ, երբ ես եկել եմ,
Դու որպես թռչնիկ, որպես մի մանուկ