Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/501

Այս էջը հաստատված է

Այն ո՞վ է այնտեղ։— Ես չեմ ճանաչում։
Մի՞թե Աշխենը — իմ քույրն է նա։
Օ՜հ, աստված վկա, ես չեմ ճանաչում։—
Իսկ դո՞ւ։ Դո՞ւ ինչպես։ Դու ճանաչո՞ւմ ես։ —
Ո՞ւր է քրոջս զվարթագին տեսքը,
Գոռոզ հայացքը, որի նման միայն
Մեդեյան ուներ։ Ո՞ւր է գեղահրաշ
Նորա պատկերը, որն ամեն անգամ
Ինձ հիշեցնում էր վեհ Ռաֆայելի
Անմահ Մադոննան։ Հապա նորա այն
Վառվռուն աչքերը և սիրահամբույր
Շրթանց ժպիտը։ Հապա նրա դեմքի
Անհոգ ու անվիշտ մանկական
Արտահայտությունը։— Օ՜հ, և՛ ոչ մեկը
Չեմ տեսնում նրա մեջ, բացի մի նիհար,
Մելամաղձային գունատված դեմքից
Եվ մի ինչ-որ խիստ տանջանքով լցված
Մեծ-մեծ աչքերից, որոնք բացորոշ
Արտահայտում են մի թշվառ դրություն։
Օ՜հ, հա՛յրիկ, հա՛յրիկ, ինքներդ նայեք։—
Ես նոր եմ տեսնում։— Ինքներդ նայեք։

ՍՏԵՓԱՆՈՍ։


Որդի՛ս, այս քանի՜ ժամանակ է, ինչ.
Քույրդ այդպես է։ Չէ՞ որ շարունակ
     Ամբողջ մի ամիս պառկած էր հիվանդ։

ՍՈՒՐԵՆ։


    Քույրս հիվա՞նդ էր։

ՍՏԵՓԱՆՈՍ։


Սաստիկ ջերմ ուներ։

ՍՈՒՐԵՆ։


    Եվ այդ մասին դուք
Ինձ չէի՛ք գրում։