Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/504

Այս էջը հաստատված է

ԱՇԽԵՆ։


    Հարցրու հայրիկին,
Թե չես հավատում։

ՍՈՒՐԵՆ։


                     Մարդկային սիրտը
Յուր խորշերի մեջ երբեմն այնպիսի
Բաներ է ծածկում, որոնք մինչ անգամ
Ամենամոտիկ մտերիմ մարդուց
Մնում են գաղտնի, որպես գաղտնիքը։
Որոնք բնավին մազաչափ անգամ
Սրտի պատերից չեն ուզում դուրս գալ,
Այնտեղ ապրում են և մեռնում այնտեղ։
Հայրը կարող է այդ չգիտենալ։

ՍՏԵՓԱՆՈՍ։


Շատ խիստ ես, Սուրեն, դեպի քրոջդ
Այդպիսի չնչին անմեղ-հանցանքը։
Աշխենը հորը այնքան սիրում է
Փոխադարձությամբ կրկնապատիկը
Հարուստ լինելով, որ մտքով անգամ
Կարող չէ անցնել՝ նրանից ծածկելու
Որևէ գաղտնիք, թեկուզ այն լիներ
Մի մտադրություն — հորը սպանելու։—
Գոնե ես այդպես հավատացած եմ,—
Բայց թե դու այժմ որևէ մութ բան
Դրա սրտում գտնել կարողանում ես,—
Այդ ես չգիտեմ։ Ինձ միայն կմնա
Զարմանալ, ապշիլ և սաստիկ տանջվել
Որ զավակիս այն բոցավառ սերը
Կեղծության միայն դիմակ է եղել։

ԱՇԽԵՆ։

Օ՜հ, այլևս ձեզ չեմ կարող լսել։

(Լալիս է և դուրս է վազում):