I ԸՆԿ.Ինչպես տեսնում ես։
II ԸՆԿ. Այդ ի՞նչ ես անում.
Ծառայի դերը դո՞ւ ես կատարում.
I ԸՆԿ.Տեսնում ես, էլի՜, էլ ի՞նչ ես հարցնում։
II ԸՆԿ.Ո՞ւր են մյուսները։ Բազենյանն ո՞ւր է.
Նա այս ժամանակ միշտ տանն էր լինում։
I ԸՆԿ.Ես շատ գիտե՞մ, որ ինձ ես հարցնում։
II ԸՆԿ.Բաս եկ մենք նստենք, երկուսով խաղանք.
I ԸՆԿ.Երկուսով խաղը ոչ մի ժամանակ
Համ չի կարող տալ։
(մտնում է III ընկերը):
II ԸՆԿ.Ահա, այժմ խո երեքը դարձանք,—
Երեքով խաղանք: