III ԸՆԿ.
Ես ասում եմ — ո՛չ․
Խո ասում ես — ոչ․
Այժմ կըտեսնես, ոնց կըկպցնեմ
Հետևիցդ — պոչ։
Դե՛հ նստեք խաղանք։
II ԸՆԿ.
Խաղանք, լա՛վ, խաղանք։
IV ԸՆԿ. (Մտնելով)
Սպասեք, է՛յ, սպասեցեք, ինձ մի՛ մոռանաք։
I ԸՆԿ.
Ըհը՜, այս լավ է, չորս հոգի դարձանք։
III ԸՆԿ.
Ես, գիտես, եղբայր, չեմ սիրում կատակ,—
Երբ որ տանուլ տամ, դու այն ժամանակ
Ուզում ես խփիր փորումս դանակ։
.
Նստիր, լա՜վ, սկսենք,
Հետո կըտեսնենք։
(Բոլորն էլ նստում են սեղանի շուրջը)
III ԸՆԿ.
Ոչ, թուղթն ինձ տուր, ես պիտի բաժնեմ։