Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/510

Այս էջը հաստատված է

Փոքր ինչ սպասելու, ուղղակի նստել
Սեղանի շուրջը, սկսել եք ձեր
Թղթախաղը, որ կարծես գետինը
Այլևս ինձ բնավ չէ կրում յուր վերա։

I ԸՆԿ.


Քեզ սպասելով մեր հոգիները
Ուղիղ դուրս եկան։

ԲԱԶԵՆՅԱՆ։


    Եվ պե՛տք է դուրս գար
Քանի որ ես ձեզ իրավունք չեմ տվել
Առանց ինձ երբե՛ք ոչինչ սկսել:

II ԸՆԿ.


Լա՜վ, մի բարկանար, աստծո սիրուն.
Ի՞նչ կա որ։ Հենց նոր սկսեցինք մենք
Մեր թղթախաղը։

ԲԱԶԵՆՅԱՆ։


    Տեղ տվե՛ք ինձ իսկույն։
Ես ներում եմ ձեզ, որովհետև այս
Առաջին անգամն է, որ դուրս եք գալիս
Իմ պատվիրանից. հակառակ դեպքում,
Գիտեք,— թուղթ տուր ինձ — հակառակ դեպքում
Խո գիտեք էլի՛ ձեզ ինչ կանեի։

I ԸՆԿ.


Աստված ազատի։ Բայց ո՞րտեղ էիր
Այսքան ժամանակ։