Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/514

Այս էջը հաստատված է

Բան կըսովորի. հենց դրա համար էլ
Առածն ասում է «մի կաթիլ ջուրն էլ
Շահ է ջրաղացին»։ Ես ու իմ աստված,
Խելոք է աստված։

(Այդ խոսակցության ժամանակ ծառան մտնում է և Բազենյանի ականջում բան է ասում)

ԲԱԶեՆՅԱՆ (տեղից վեր կենալով)


Պարոններ, խնդրեմ մյուս սենյակը գնաք,
Մեկը եկել է ինձ այցելության։

I ԸՆԿ.


Վա՜, ի՞նչ ես ասում, խաղը կիսա՞տ մնա։

III ԸՆԿ.


Ի՞նչ ժամանակ է. հազիվ տանում եմ։

ԲԱԶԵՆՑԱՆ։


Ես ձեզ ասում եմ կորե՛ք մյուս սենյակ.
Խո գիտեք, որ ես չեմ սիրում կատակ։
Դե՛հ, շո՛ւտ, շո՛ւտ արեք։

ՉՈԹԱԼՅԱՆ։


Հիմա չի՞ լինիլ, որ այցելողին
Մյուս սենյակ տանեք։

ԲԱԶԵՆՅԱՆ։


Ո՞ւր տանեմ, հիմար, չգիտե՞ս որ այն
Իմ ննջարանս է։