Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/515

Այս էջը հաստատված է

ՉՈԹԱԼՅԱՆ:


Եվ ավելի լավ, եթե իհարկե
Այցելուն սիրուն մի Վեներա է։

ԲԱԶԵՆՅԱՆ։


Էլ ինչ եք նայում. դուք ինձ չե՞ք լսում։

I ԸՆԿ.


Գնում ենք, գնում, էլ ի՞նչ ես գոռում։


ԲԱԶԵՆՅԱՆ։


Շո՛ւտ կործանվեցեք։

I ԸՆԿ.


Պետք է սեղանն էլ մեր հետը տանենք.
Այնտեղ խո պարապ չըպետք է նստենք։
Դե՛հ վերցրեցեք։


(Սեղանը վերցնում են և 4 խաղացողներն էլ դուրս են գնում աջ դռնից)

ՉՈԹԱԼՅԱՆ։


Կատուն ու մուկը,
Մուկն ու յուղը,
Յուղն ու ժանգը.—
Ժանգն ու սուրը,
Սուրն ու գայլը։
Գայլն ու այծը,
Այծն ու այգին,
Ձեզ բարիկենդան,
Մեզ բարի զատիկ,