Հիմարն ու գիժը,
Գիժն ու էշը,
Էշն ու խոզը,
Քեզ մի լավ ապտակ,
Ինձ ներողություն։
Դու էլ դուրս կորիր։
(Դուրս է ձգում մյուս սենյակը և դառնալով ծառային)
Գնա ներս հրավիրիր։
(ծառան դուրս է գնում)
Բազենյան, միայն, հետո Աշխեն
Դարձյալ եկել է։ Տե՛ր իմ, երբ պիտի
Այս խեղճ աղջիկը ինձ հանգիստ թողնի։
(Գնում է դեպի մյուս սենյակի դուռը և այնտեղից դեպի ներս)
Մի ձայն չլսեմ, թե չէ — լսո՞ւմ եք—
Չգիտեմ, ինչ կանեմ։
Օ՜հ, վերջապես ես դարձյալ քեզ մոտ եմ...
Ինչո՞ւ ինձ այսքան սպասեցնել տվիր.
Վախենում էի, թե մի գուցե ինձ
Այժմ էլ չընդունես,— ո՛չ, այսինքն ես
Ուզում էի ասել — մի գուցե այժմ էլ
Տանը չլինես, ինչպես շատ անգամ
Վերջին օրերս այդ պատահել է,
Երբ ես եկել եմ քեզ այցելության:
(Ձեռագիրն այստեղ ընդհատվում է)