Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/562

Այս էջը հաստատված է

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Էպիկուրյան և ցինիկ, ո՞րտեղ էիր։ Երեկ առավոտվանից դեռ չեմ տեսել քո երեսը։

ԹՈՒՍՅԱՆ.— Այդպես շուտ կարոտեցիր ինձ, հա՞։ (Ծիծաղում է և նստում նրա կողքին): Չկարծես, թե քո տանը որ իջել եմ, քո վզին էլ ծանրանալու եմ, ուր էլ գնամ, ինձ համար տեղ կա միշտ։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Իհարկե, քիթդ որ զոռով ներս խոթես...

ԹՈՒՍՅԱՆ.— Դե ի՞նչ արած. այս աշխարհում ապրելու համար պետք է այդպես անես, այլապես ոչ ոք ըռխիդ մտիկ չի տալ, թեկուզ քաղցած սատկելու էլ լինես։ Հարկավոր է միայն մի քիչ համարձակություն։

ՄԱԲԳԱՐՅԱՆ.— Մի քիչ էլ պրտկերեսություն։

ԹՈՒՍՅԱՆ.— Մի քիչ էլ պրտկերեսություն։ Այդ ես ինքս պետք է ավելացնեի։ Դու ինձնից շատ կապրես։ Երեկ առավոտ, օրինակ, երեսս որ չպնդեի և փող չուզեի քեզնից, կտայի՞ր։ Իհարկե, չէ։ Իդեպ, հեռագրիս պատասխան չկա՞։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հա՛ լավ միտս բերիր։ (Ծոցի գրպանից հանում է մի հեռագիր և տալիս նրան): Այս առավոտ բերին։

ԹՈՒՍՅԱՆ.— (Բաց է անում հեռագիրը և լուռ կարդալուց հետո): Տես, ես գրում եմ, թե մնացել եմ Թիֆլիսում, փող ուղարկեցեք, որ գամ, նրանք գրում են, թե հայրս այժմ լավ է, իսկ փողի մասին ոչ մի խոսք... ես հասկանում եմ այս մանյովրն էլ... Վնաս չունի... ես ոչ մի տեղ քաղցած չեմ մեռնիլ, բայց ամենքի էլ հերը կանիծեմ... այո՛, հենց հորս հերն էլ... (Հանում է հեռագիրը և կարճ ժամանակից լռճում մտախոհ և զայրացած): Բայց չկարծես, թե մենակ քո տված տասը մանեթովն եմ յոլա գնում։ Երեկ մի ուրիշից էլ կարողացա մի քանի մանեթ պոկել և մի քիչ շենք ու շնորհքի գցեցի արտաքինս։ Մնաց հինգ թե վեց մանեթ, այն էլ տանուլ տվի կլուբում։

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Հետո առանց փողի ո՞րտեղ գիշերեցիր։

ԹՈՒՍՅԱՆ.— Սարումյանի տանը, այսինքն նրա կնոջ տանը, որովհետև չէ՞ որ նա տնփեսա է։ Երեկոյան հանդիպեցի նրան կնոջ հետ հենց կլուբի դռանը և միասին մտանք կլուբ։ Այնտեղից գիշերվա ժամը երեքն էր, որ դուրս եկանք։ «Այս ժամին ո՞ւր գնամ,— ասում եմ,— Մարգարյանը հեռու է