Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/582

Այս էջը հաստատված է

Լա՛վ է... (Ծիծաղում է): Այդպես որ գնալու լինենք, ուրեմն ես հիմա քանի՜ որդոց հայր պետք է լինեմ... Այ, քեզ մազալու բան... (Շարունակում է ծիծաղել, հետզհետե զվարճանալով): Եվ փոխանակ ես պրետենզիա անելու նրա դեմ, որ իմ սեփական զավակից զրկել է ինձ, նա է պրետենզիաներ անում իմ դեմ... Բայց որքան հիմար է եղել, տեր իմ աստված, որքա՛ն հիմար։ Փոխանակ այդ բոլոր խայտառակությունները ծածկելու, որ ոչ ոք չիմանա, մանավանդ ամուսինը, նա... Չէ՛, նա խելագար է, նա պարզ խելագար է...

Մտնում է Թաթոսը գլխարկը ծածկած:


ՏԵՍԻԼ V

ԹԱԹՈՍ.— Մինը բերե՞մ։

ԹՈՒՍՅԱՆ.— (Վեր է թռչում): Ադա, դու հլա ըստեղ ե՞ս... վա՛յ, քո տունը չքանդվի... Մինը, բա քա՞նիսը։

ԹԱԹՈՍ.— Դե՜ եսիմ... (Դուրս է գնում փնթփնթալով):


ՏԵՍԻԼ VI

ԹՈՒՍՅԱՆ.— Ա՛յ, ախմախ մարդ... Ես կարծեցի, թե արդեն բերել է, իսկ նա... (Լռում է: Խիստ ուժեղ զանգահարում են. Թուսյանը հանկարծ նետում է գույնը և նայում է Մարգարյանին): Այս ո՞վ կարող է լինել...

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Արագ դուրս է գնում նախասենյակ և գրեթե նույն րոպեին էլ ներս է վազում խիստ անհանգստացած): Մառան է...

ԹՈՒՍՅԱՆ.— (Սարսափահար): Սառա՞ն... (Մեքենայաբար փախչում է դեպի ննջարան):

ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Արագ): Սպասի՛ր... վերցրու սրանք էլ քեզ հետ։


Թուսյանը դողդողալով հավաքում է հագուստեղենը, վերցնում ճամպրուկը և շտապով դուրս գնում ննջարան։ Մարգարյանը ետ է գնում դեպի ննջարանի դուռը, շտապով մոտենում է գրասեղանին,