Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/594

Այս էջը հաստատված է

Հյուրասենյակ շքեղորեն զարդարված։ Դիմացը դուռ, որը եթե բացվի՝ երևում է նախասենյակը մուտքի դռնով, սեղանային հայելիով և վերնազգեստի կախարանով։ Աջ կողմը դարձյալ դուռ՝ դեպի ներքին սենյակները։ Ձախ կողմը պատուհաններ դեպի հրապարակ, ուր երևում են հասարակական պարտեզի ծառերի կատարները։

Գարնանային վճիտ օր, կեսօրից քիչ անց։ Աջ դռնից մտնում է աղախինը և գնում է մուտքի դուռը բանալու։ Դրսից մտնում է դայակը՝ աոջևից գլորելով մանկական մի փոքրիկ սայլակ, որի մեջ քնած է Ֆլորայի մանուկը։ Նրան հետևում է Ֆլորան — շատ գեղեցիկ մի կին 27 տարեկան, ճաշակով հագնված, առանց գլխարկի։ Նրանք վերադառնում են պարտեզից։


I
Ֆլորա, դայակ և աղախին:

ՖԼՈՐԱ.— Սուրիկը դեռ չի՞ եկել։

ԱՂԱԽԻՆ.— Ոչ։

ՖԼՈՐԱ.— Ոչ էլ պարո՞նը։

ԱՂԱԽԻՆ.— Ոչ էլ պարոնը։

ՖԼՈՐԱ.— Իսկ սուրճը պատրա՞ստ է։

ԱՂԱԽԻՆ.— Այո։

ՖԼՈՐԱ.— Զարմանալի է, ինչու Սուրիկն այսքան ուշացավ։