Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/623

Այս էջը հաստատված է

կամ թե չէ, կարող եք գնալ մեր խմբագրատուն։ Ուրեմն՝ մինչև վաղը, ցտեսություն։

ՄԱՐՈՒՇ[ՅԱՆ].— Ցտեսություն։ (Ազատյանը դուրս է գնում):


ՏԵՍԻԼ ԺԸ.
Մարուշյան, Թաթուլյան, Մարիամ

ՄԱՐՈՒՇ[ՅԱՆ].— Այս ի՞նչ ազնիվ մարդ է...

ՄԱՐԻԱՄ.— (Շտապով դուրս գալով Ազատյանի ետևից: Առանձին)։ Բաս ի՞նչ էիք կարծում...


Վարագույրն իջնում է։