Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/630

Այս էջը հաստատված է


ամենասքանչելի օրենքներից մեկը— քաղաքական ամուսնությունը... Դուք առաջին մարդն եք...

ՄԱՍԽԱՐ[ՅԱՆ].— Այո՛, պ. Ազատյան, դուք առաջին մարդն եք, որ արհամարհելով ամեն տեսակ նախապաշարում և սնոտիապաշտությունք, ազատամտության բարերար ձեռքով կամենում եք խորտակել կրոնական բռնակալության շղթաները, որոնցով այսքան ժամանակ կաշկանդված էին հայերը...

ԱՆՆԱ.— Եվ այդ պատճառով, պ. Ազատյան, ձեր անունը մեր ապագա [սերունդների բերնում անմոռանալի կմնա դարերից դար, իսկ] պատմության մեջ ոսկե տառերով կդրոշմվի։

ԱԶԱՏ[ՅԱՆ].— Այս րոպեիս ես այնպես հուզված եմ, օրիորդ Սիսակյան և պարոն Մասխարյան, որ չգիտեմ, ճշմարիտ, ի՛նչպես հայտնեմ ձեզ իմ շնորհակալությունը ձեր այդքան գովասանքների համար, որոնց ես արժանի չեմ։ Ես կատարել եմ իմ պարտքս, իսկ թե ապագա սերունդներն և պատմությունը ինչպես կվարվեն անվանս հետ, այդ իրենք գիտեն։ Ես միշտ իմ սրտում պարտականությունս եմ համարել և կհամարեմ մինչև վերջին շունչս գործել լուսավոր գաղափարների անունով, պատերազմել խավարամտության դեմ, որի մեջ նեխում է մեր խեղճ ազգը և առաջ մղել այդ ազգը [դեպի] ցիվիլիզացիայի, քաղաքակրթության հոսանքը։ Գիտեմ, դառն է ճակատագիրս մի այնպիսի ծանր ասպարեզի մեջ և գուցե, մինչև անգամ շատ կարելի է, որ վերջ ի վերջո ես նահատակվեմ այդ ասպարեզի վրա մոլեռանդ խավարամիտներից, հետադեմներից, բայց ես չեմ հուսահատվում և չպետք է հուսահատվեմ, քանի որ իմ գործունեության դեվիզը ընդհանուր բարօրությունն է։


(Այստեղ ձեռագիրն ընդհատվում է)

[1887, նոյեմբերի 29]