Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/635

Այս էջը հաստատված է

թե որտեղ է մարդու բոլոր թշվառությունների աղբյուրը», յուրովի կրկնելով մի այլ ասույթ. «...զի բազմութիւն իմաստութեան՝ բազմութիւն գիտութեան, և որ յոլովեաց ի գիտութիւն՝ յավելիցէ ի ցաւս» (նույն, գլ. Ա, 18)։ Ուրիշ առիթով էլ է հիշվում «Աստվածաշունչը». Աշխենն այն համարում է ամենախեոք գիրքը, որը քարոզում է սեփական եսն ուրիշի բարիքին զոհաբերել։ Նա ցավով նկատում է, որ դարավոր այս գաղափարը մեռած տառ է։ Պատճառն ըստ նրա հոգու և մտքի անհամաչափությունն է. միտքը գիտության և տեխնիկայի մեջ հրաշքներ է գործում, իսկ հոգին՝ բարոյական ընդունակությունները մնում են թերզարգացած։ Հոգու կատարելագործման, մտքի հետ ներդաշնակման մեջ է «ցանկալի Եդեմը». վերացական բարոյախոսության դիրքերից այսպես լուծված կնճռոտ խնդիրը ինչ-որ տեղ առնչվում է հոգու և մարմնի, չարի և բարու կրոնական դուալիզմին։ Անարդարության, տառապանքների սկզբնապատճառը որոնելիս վեպի որոշ դրական կերպարները հանգում են «անհասկանալի էակի» գաղափարին. դուալիզմի հաղթահարման հին հնարն է սա։ Անօգուտ հնար։ Շահյանը ինքնասպանությամբ իսկ հակադրվում է դրան, ցնդաբանություն համարելով կրոնական գաղափարները և անգամ աստծուն։ Նրա կատեխիզիսը Շոպենհաուերի փիլիսոփայությունն է, որին ծանոթացել է մի գրքով, ուր հավաքված են թարգմանչի ընտրած ու ծանոթագրած տարբեր հատվածներ։ Տես Артур Шопенгауер, Афшризмы и максимы, т. 1, 2, СПб, 1892, перевод Ф. В. Черниговца: Որ Շահյանը օգտագործել է այս թարգմանությունը հստակ երևում է մեջբերված տողից. «Смерть есть собственно вдохновытельный гений или музагед философии» («Աշխարհն իբրև կամք և պատկերացումի» հանրահայտ լիակատար թարգմանությունը նկատի ունենք)։

Այս հարցում էլ տիպական է Նար-Դոսի կողմնորոշումը. դժվար կլիներ Շահյանի նման ծույլ մեկին ստիպել ուսումնասիրել գերմանացի իդեալիստ փիլիսոփայի հիմնական աշխատության երկու հատորը։ Շահյանը չի էլ ջանում գոնե իր վերցրած գիրքը ծայրեծայր կարդալ։ Քանզի եթե իր թարգմանած հատվածից ետ գար, անմիջապես կնկատեր, որ Շոպենհաուերը դեմ է ինքնասպանությանը. անձնասպանն, ըստ նրա, բացասում է ոչ թե ամբողջ տեսակը, այլ միայն առանձին անհատին։ Կյանքի կամքը այս դեպքում հաստատում է իրեն՝ առանձին երևույթի ոչնչացումով, իսկ երևույթի էությունը մնում է անսասան։ Դրա համար էլ անձնասպանությունը աննպատակ և անիմաստ արարք է բացարձակապես։ Ինչպես տեսնում ենք, սա պայմանավորված է Շոպենհաուերի փիլիսոփայական սիստեմով, որը Շահյանը չի հասկացել։ Նա պարզապես յուրացրած առանձին հատվածներով «հիմնավորել» է իր վերջին հուսահատ քայլը։

«Մահը» վեպի ներկա հրատարակությունը տրվում է ըստ 1912 թ. տպագրված գրքի տեքստի։

ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉՅԱՆ