Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/105

Այս էջը հաստատված է

Չգիտեմ գրե՞լ եմ քեզ, թե ոչ — մտադրություն կա այս տարվա վերջը կամ առաջիկա տարվա սկզբներում տոնելու «Նոր-Դարի» տասնամյակը։ Այդ նպատակով են հավաքում աշխատակիցների պատկերները։ Ուղարկիր քոնը։ Ծատուրին էլ ասա, որ ուղարկի, եթե միայն այժմ լայեղ կանի։

Թիֆլիսի հայ երիտասարդների մեջ փորձեր են լինում մի ընդարձակ կուսակցություն կազմելու «Հայրենական» անունով, որի նպատակը պիտի լինի կռվել ներքին և արտաքին ոտնձգությունների դեմ։ Կուսակցությունը հիմնված կլինի որոշ կանոնադրության վրա և ամեն տեղ կունենա յուր ճյուղերը։ Անդամավճարը կամավոր կլինի։ Արդյոք մի բան դո՞ւրս կգա, թե ոչ...

Աբովյանի հիշատակին լույս տեսնելիք գրքի համար ոչինչ չունիմ և ոչինչ էլ չեմ կարող ուղարկել։

Օգոստոսի 20-ին Թիֆլիսում կլինեմ և նորից կմտնեմ նախկին պաշտոնիս մեջ։ Ընդունիր ջերմ ողջույնս։

Քո Նար-Դոս


17. ՄԻՆԱՍ ԲԵՐԲԵՐՅԱՆԻՆ
1893. սեպտեմբերի 9. Թիֆլիս.

Սիրելի Մինաս.

Մանգլիսից քեզ մի նամակ էի գրել Նոր Նախիջևան, չգիտեմ հասե՞լ է քեզ, թե ոչ։ Դանագյոզյանն արդեն հեռացել է յուր ժամանակավոր պաշտոնից, այժմ խմբագրատանը դարձյալ ես եմ, այնպես որ նամակներդ կարող ես դարձյալ իմ հասցեին ուղարկել։

Կարծեմ, այնքան էլ չպիտի զարմանաս, որ վերջին երկու «գրականական ակնարկներիցդ» («մամուլի շուրջը»), առաջին ուղարկածդ չտպվելով, երկրորդն է տպվել։ Այնքան էլ չպիտի զարմանաս ասում եմ, որովհետև առաջին հոդվածիդ հետ Դանագյոզին գրած նամակիցդ երևում է, որ ինքդ էլ կասկածել ես այդ առաջին հոդվածի տպագրվելուն։ Այդ նամակի մեջ գրում ես, որ եթե խմբագրությունը համաձայն չի