Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/112

Այս էջը հաստատված է

նա գրականական ասպարեզ է իջել 1873 թվին «Մշակ» լրագրի մեջ։ Հոբելյանը կտոնվի դեկտեմբերի վերջերին կամ հունվարի սկզբներին, որն առայժմ չէ որոշված։ Առանձին կարգադիր հանձնաժողով է կազմվում, որ բոլոր համակրողներին, դրանց թվում և թերթի բոլոր բաժանորդներին, առանձին հրավիրական նամակներ կուղարկի։ Հանդեսն, երևի, մասնավոր բնավորություն կունենա, որովհետև դժվար թե թույլ տան հրապարակով կատարել։ Բայց և այնպես հարկավոր միջոցները չեն խնայվել հանդեսը կարելույն չափ շքեղ անել։ Նպատակը գլխավորապես թերթի գոյության ապահովումն է։ Կարգադիր հանձնաժողովին ներկայացնելու համար հարկավոր են բոլոր հայաբնակ քաղաքներում ապրող այն անձերի անվանացուցակը, որոնց կարելի է հրավեր ուղարկել։ Այդ բանի համար դիմվում է այդպիսի քաղաքներում գտնվող «Նոր-Դարի» մոտիկ մարդկանց օգնությանը։ Ինձ վրա պարտականություն է դրված մասնավորապես դիմել քեզ հիշյալ նպատակով։ Ուրեմն դու ինձ պիտի ուղարկես Մոսկվայում ապրող այն անձերի ցուցակը, որոնց կարելի է հրավեր ուղարկել, հարկավ այնպիսի անձերի, որոնք համակրությամբ կվերաբերվեն հոբելյանին, միևնույն ժամանակ չխնայելով իրենց օգնությունը, թե՛ նյութապես և թե՛ բարոյապես։ Բացի դրանից, քո կողմից այդտեղ մի առանձին հանձնաժողով պիտի կազմես, որի նպատակը կլինի հոբելյանի համար աշխատել հարմար և կարելի եղած միջոցներով։ Այլ և վատ չի լինիլ, եթե քո կողմից դիմես Նախիջևան՝ հորդ, եղբայրներիդ և ուրիշ ում որ հարմար կգտնես։ Թեև Նախիջևանի համար դիմում է եղած տիկին Շահպազյանին, բայց քո դիմումն էլ ավելորդ չի լինիլ, կարծում եմ, և առանց նպաստավոր հետևանքի չի անցնիլ։ Ուրեմն հուսամ և սպասեմ։ Բայց հատկապես խնդրում եմ, որ անվանացուցակը կարելույն չափ շուտ ուղարկիր։ Հա, ուղարկիր և լուսանկարդ (վիզիտը)։ Ներողություն, երկար չեմ կարող գրել, որովհետև այսօր ուրիշ այսպիսի տաս-տասներկու նամակ պիտի գրեմ։ Ուզածդ նամակը կորցրել եմ։ Թեև նամակներդ պահում եմ, բայց այնքան մանր կտորների