Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/133

Այս էջը հաստատված է

էին հայտնում, որ Տմբլաչի Խաչանը չկա, ման են գալիս չեն գտնում։ Շարել տվինք այդ նամակը, բայց ցենզուրը բռնեց։ Այս տրտունջները, այսինքն, որ դուք չեք գրում, լավ առիթ է, որ «Զուռնա-Տմբլամով» Ձեր հանգի մի լավ հարձակում գործեք բաժանորդների վրա, թե ինչ սրտով գրեք, երբ թերթի բաժանորդագինը չեն վճարում և այլն։

Պ. Սպանդարյանն ասում է, որ հասկանում է Ձեր դրությունը և ուզում է մի որոշ ապահովություն տալ Ձեզ «Զուռնա-Տմբլա» գրելու համար,— իհարկե նյութական ապահովություն։

Այսպես թե այնպես գրել հարկավոր է։

Սպասենք և հուսա՞նք։

Մնամ բարևներով
Ձեր Նար-Դոս


1899
36. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ
1899. հունիսի 27. Թիֆլիս.

Սիրելի Ծատուր.

Մշակականի և Նոր-դարականի խնդիր չի կարող լինել, որ նամակ չեմ գրում քեզ, չեմ գրում, որովհետև խիստ ծույլ եմ նամակներ գրելում առհասարակ։ Այդ բանին պիտի վերագրես նաև իմ հայկական անքաղաքավարությանը, որ շնորհակալություն չգրեցի «Բանաստեղծություններիդ» երկրորդ գիրքն ինձ նվեր ղրկելուդ համար։ Ասենք այս էլ կա, որ քաղաքավարական շատ պայմաններ, որոնք բարոյական պարտականությունների կարգն են անցել ամենքի համար ես չեմ կատարում. օրինակ, ես չգիտեմ, թե Զատիկին և Նոր տարուն շնորհավորական այցելություններ գալն ինչ է նշանակում, ամբողջ տարվա մեջ այդ միակ օրերն են, որ ես կամավոր բանտարկության եմ ենթարկվում տանը։ Պռոշյանցի հոբելյանին[1] ո՛վ ասես՝ կար, բայց ես ոչ գնացի (թեև

  1. Պ. Պռոշյանի գրական-մանկավարժական գործունեության 40-ամյա հոբելյանը տոնվել է 1899 թ. մայիսի 16-ին, Թիֆլիսում։