Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/158

Այս էջը հաստատված է

պահպանելու համար ուսման վարձ է սահմանել աշակերտների համար — ամեն մեկից 30 ռ.:

Մինասից դարձյալ ոչինչ չստացա։ Իզուր ինձ այդպես ստորացնում ես։

Մանիֆեստն ինչ հետևանք ունեցավ քեզ համար — չգրեցիր:

Ինչպես տեսնում եմ, թերթը պիտի հրատարակենք բաժանորդագրության հույսով։ Երևի կաշխատես այդտեղից բաժանորդներ տալու։

Չուբարի հետ խոսիր, չի՞ աշխատակցիլ արդյոք։

Միշտ քո Նար-Դոս


59. ՍՊԱՆԴԱՐ ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻՆ[1]

1904. սեպտեմբեր. Թիֆլիս.

Մեծ. պարոն Սպանդարյան.

Ամսույս 10-ին ստացա Մամուլի գործերի գլխավոր վարչությունից հետևյալ ծանուցումը.

Издатель-редактор газеты «Нор-Дар», Спандар Амирджанович Спандарян, обратился в Главное Управление по делам печати с ходатайством об утверждении секретаря редакции Михаила Захарьевича Оганезова в Звании второго редактора этой газеты.

Вследствие сего Канцелярия Главного Управления по делам печати, по приказанию г. Начальника этого Управления объявляется г. Оганезову, что, на основании ст. 119 уст. о ценз. и печь., ему надлежит доставить засвидетельствованный копии с документов: о его личности (паспорта) и о получении им образовании.

«Նոր-Դար» թերթի խմբագիր-հրատարակիչ Սպանդար Ամիրջանի Սպանդարյանը դիմել է Մամուլի գործերի գլխավոր վարչության, միջնորդելով խմբագրության քարտուղար Միքայել Զաքարի Հովհաննիսյանին հաստատել այդ թերթի երկրորդ խմբագրի պաշտոնում:

Դրա համար Մամուլի գործերի գլխավոր վարչության գրասենյակը հայտնում է պ. Հովհաննիսյանին, որ գրաքննության և մամուլի կանոնադրությամբ

  1. Սպանդարյան Սպանդար.— 1849—1922, «Նոր-Դար» թերթի խմբագիր-հրատարակիչ, հասարակական գործիչ։ Սովորել է Թեոդոսիայի Խալիպյան վարժարանում, ապա ավարտել Լայպցիգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, վերադառնալով Կովկաս, աշխատակցել է «Մշակին» Յունիոս ծածկանունով։ Հետագայում ընդհարվում է Գր. Արծրունու հետ և անցնում «Մեղու Հայաստանին», իսկ 1893 թ. հիմնադրում «Նոր-Դար» թերթը։ 1910 թ. մեկնում է Փարիզ դաշնակցականների կողմից իր նկատմամբ տարածված մի զրպարտության առիթով։ Փարիզում նա ծանոթանում է Վ. Ի. Լենինի հետ։