Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/169

Այս էջը հաստատված է

մինչև մայիսի 1-ը, մինչև որ իմ տեղս բռնող մարդ գտնեք։

Հրաժարականս տալով հանդերձ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել Ձեզ ծառայությանս ընթացքում իմ ստացած վարձատրության հաշիվը, յուրաքանչյուր տարվանն առանձին։

Մինչև 1899 թ. մեր հաշիվները փակված էին։

Այնուհետև ստացել եմ՝

1899 թ. 279ռ., 30 կ.
1900 թ. 494 — 20
1901 թ. 241 — 10
1902 թ. 646 — 09
1903 թ.
1904 թ. (թերթի դադարեցրած ժամանակ) հունվարի 23-ին Ձեր ձեռքով տվիք 100
Ապառիկ բաժանորդագներից և հայտարարություններից հավաքած փողերից, թերթի համար արած ծախքերը դուրս գալուց հետո, ինձ մոտ մնաց 184 ռ. 28 կ.
1905 թ. (թերթի հրատարակությունը նորոգվելուց հետո, սկսած օգոստոս ամսից) 90 — »
1906 թ. (մինչև այժմ, ապրիլ) 150 — »

Այս գումարներից յուրաքանչյուրի մասին ես Ձեզ կամ տիկ. Շահբազյանին յուր ժամանակին ներկայացրել եմ մանրամասն հաշիվ։ Խնդրում եմ ստուգեցեք, մի գուցե մի որևէ սխալմունք լինի իմ կողմից։ Որովհետև ես երբեք չեմ իմացել, թե ամսական ռոճիկս որքան է եղել (ամիսներ են եղել, որ ոչինչ չեմ ստացել և ամիսներ են եղել, որ ստացել եմ տարբեր գումարներ), այդ պատճառով ես բավականացա ներկայացնելով Ձեզ միմիայն այն փողերի հաշիվը, որ ստացել եմ, չգիտենալով միանգամայն, թե դարձյալ որքան է մնում ստանալիք։ Բայց դուք, անշուշտ, մի որոշ գումար նշանակած կունենաք Ձեր մտքում իբրև իմ աշխատության վարձատրություն, ուստի, Ձեր որոշածի հիման վրա էլ թողնում եմ, որ դուք հաշվեք, թե դարձյալ որքան կհասնի ինձ իմ սույն հաշվի մեջ ներկայացրած տարիների ծառայությանս համար։ [Թերևս այլևս ոչինչ չի հասնիլ ինձ, կամ թերևս ավելի եմ ստացել, քան որոշել եք Դուք ինձ համար։