Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/18

Այս էջը հաստատված է


Նա երգում էր անդադրում

Երկյուղ դեպի Տեր.

Միություն էր նա երդում

Հավատ, հույս և սեր։


16 հունվ. 1886.



ՄԱՐԴ

Երբ առաջին անգամ արհամարհելով,
Քո սուրբ խորհուրդը ես չըլսեցի,
Եվ անզուսպ կրքերիս ստրուկ դառնալով,
Մշտապես արդեն ես մեղանչեցի.
Եվ այդ ժամանակ, երբ, խիստ նզովելով,
Ձգեցիր ինձ այս աշխարհը անել,
Որը լի է անթիվ վիշտ ու հոգսերով,
Եվ ուր մարդ կարե արցունքից խեղդվել.
Այն ժամանակվանից մինչ ներկա րոպես
Ես կրում եմ այդ նզովքն անդադար
Եվ չունեմ իրավունք տրտնջալ բախտես,
Զի այդ իմ մեղաց պատիժն է արդար։
Եվ կըկրեմ միշտ այդ նզովքը վերաս,
Քանի որ մարդ եմ ես լի կրքերով.
Մինչև որ փրկարար իմ վերջին օրհաս
Կըգոցե հավերժ աչունքս քնով։

19 հունվ. 1886.


ՀԱԿԱՊԱՏԿԵՐ

Սիրուն գիշեր է։ Պայծառ լուսինը
Լողում է հանդարտ անամպ եթերում.
Հանդարտ է, խաղաղ և բնությունը,
Ոչինչ նրան շուրջը բնավ չէ խանգարում։