Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/198

Այս էջը հաստատված է

99. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1909. հունվարի 29․ Թիֆլիս.

Սիրելի Մալխաս․

Կարդացի, որ պիեսս խաղալու են փետր. 2-ին։ Եթե կարողանաս այնպես անել, որ 15 չտան, այլ 20 — շատ լավ կլինի։ Փողը ղրկիր այսպես. Тифлис — ред. Агбюр-Тараз, և ուրիշ ոչինչ, իսկ բլանկի վրա գրիր խմբագրությանը, որ այդ փողը ինձ հանձնեն։ Այսպիսով հեշտ կստանամ և ստիպված չեմ լինիլ ոստիկանատուն գնալ, պասպորտ ներկայացնել և այլն։

«Աղբյուրի» հոբելյանի նկարագրությունը չուղարկեցի ուղղակի ծուլությունից։ «Տարազի» մեջ տպվածն էլ գրեցի ակամա, որովհետև զահլես տանում էր, այն էլ, հակառակ իմ գիտության վերցրել է անունս տակը գրել։ Ուզում ես, վերցրու արտատպիր «Տարազից», սակայն առանց «Տարազի» անունը հիշելու, իբրև սեփ. թղթակցություն և, որպեսզի արդարացնես ուշ տպելդ, մի ծանոթություն դիր, թե այդ թղթակցությունը ստացված էր ժամանակին, բայց կորել էր խմբագրական թղթերի մեջ։

Կլիշեի համար ասացի Նազարյանին. ավելորդ է համարում կամ պարզապես չի ուզում ուղարկել։

Զարմացա, որ գրում ես, թե դեռևս անպաշտոն ես։ Հապա Անոփյանն ինձ գրել էր, թե պաշտոն ես ստացել նոր վարկի ընկերության մեջ։

Համենայն դեպս թերթի վրա ծանրանալդ մի հանցանք չէ, զի «մշակն արժանի է վարձու յուրում»։

Նախիջևանցիք պարտավոր են ձեռքդ էլ համբուրել, թե չէ՝ դու որ չլինեիր, ո՞վ էր խելագարը, որ նրանց համար թերթ