Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/205

Այս էջը հաստատված է

ստանալ մի քանի հարյուր ռուբլի ապառիկ ռոճիկս։

«Գարունի» վերջին գիրքը[1] բացառիկ հետաքրքրություն է հարուցել այստեղ։ Իմ կարծիքով, խմբագրողները շատ մեծ ծառայություն արած կլինին մեր գրականությանը, եթե ալմանախի հետագա գրքերն ևս եթե ոչ ամբողջովին, գեթ մեծ մասով նվիրեին զուտ քննադատական հոդվածների։ «Գարունի» վերջին գրքի զորեղ ազդեցությունը ընթերցողների և գրողների շրջանում անուրանալի է։

Եթե, ո՞վ գիտե, մարդ ենք, էլի ուզենաս նամակ գրել ինձ, գրիր «Խաթաբալայի»[2] խմբագրատան հասցեով, ուր միշտ մտնում եմ թերթեր կարդալու համար։

Փոխադարձ համբույրներով՝
Քո Միքայել


108. ԿՈՎԿ. ՀԱՅՈՑ ՀՐԱՏ. ԸՆԿ. ԱՐԳՈ ՎԱՐՉՈԻԹՅԱՆ
1912. հուլիսի 12. Թիֆլիս.

Վարչությանդ № 2781 դիմումին ի պատասխան պատիվ ունիմ հայտնելու հետևյալը։

«Մահը» վերնագրով վեպս Ձեզ ներկայացրել եմ ոչ իբրև «մի բոլորովին նոր անտիպ աշխատություն» և ոչ իբրև արդեն տպագրված երկ, այլ միայն և միմիայն՝ իբրև իմ գրած մի վեպ, հետևաբար ինձ չի վերաբերում, թե խմբ. մասնաժողովը ինչ նկատումներով է ղեկավարվել վարձատրությունը որոշելիս, մանավանդ որ վարձատրության չափի վերաբերմամբ ես ոչ մի պայման չեմ դրել և առհասարակ այս մասին ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել մեր միջև։

Ճիշտ է, «Մահը» վեպիս առաջին երկու մասերը տպագրված են եղել «Նոր-Դար» լրագրում (Ա. մասը 1894 և Բ. մասը 1895 թվականներին) «Մեծ գործի սկզբում» վերնագրով, բայց Ձեզ ներկայացրած ձեռագիր աշխատությանս մեջ փոփոխություններ են մտած և առհասարակ վեպիս ընթացքը այն ժամանակվա գրաքննական պայմանների շնորհիվ

  1. Խոսքը «Գարուն» ալմանախի 3-րդ գրքի մասին է, որ տպագրվել է 1912 թ. Մոսկվայում։
  2. «Խաթաբալա» երգիծաբանական-սատիրական պատկերազարդ շաբաթաթերթը տպագրվել է 1906—1916 թթ. Թիֆլիսում, Աստվածատուր Երիցյանի խմբագրությամբ։