Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/211

Այս էջը հաստատված է

1910 թ. («Փարոս» օրացույց),— «Կապը կտրած կինը» (մինյատուր)։

1911 թ. («Սուրհանդակ»),— «Պայքար» (վեպ)։

Ստորագծվածները տպագրված են առանձին գրքույկներով, մնացածները՝ ոչ, և այդ մնացածներից շատ բան ես ինքս չէի կամենալ առանձին հրատարակված տեսնել, որովհետև շատ թույլ բաներ եմ համարում։

Ահավասիկ այն բոլորը, ինչ որ ես կարող էի հաղորդել Ձեզ և շատ ուրախ կլինեի, եթե կարողացած լինիմ գոհացում տված լինել Ձեր հարցասիրությանը լիովին։

Կրկին անգամ շնորհակալություն հայտնելով Ձեր ուշադրության համար, մնում եմ առ Ձեզ հարգանքով։

Նար-Դոս
(Միքայեյ Հովհաննիսյան)

Հ. Գ.— Ինձ կարող եք դիմել «Հորիզոնի» հասցեով, որի խմբագրատանը ես այժմ աշխատում եմ։


1916
110. ՄԱՐՏԻՐՈՍ ԱԶՅԱՆԻՆ
1916. դեկտեմբերի 21. Թիֆլիս.

Շատ հարգելի պարոն Ազյան.[1]

Հատուկ խնդրում եմ ներեք ինձ, որ Ձեր նամակը ժամանակին ստանալուց հետո այսքան ուշ եմ պատասխանում. պատճառը բարի ցանկություն ունենալս չէ, մանավանդ որ գործը վերաբերում է իմ շատ սիրելի ընկերոջը,— այլ այն, որ ամենօրյա թերթի քարտուղարի հոգնատանջ պաշտոնս ինձ բնավ ազատ ժամանակ չի թողնում կողմնակի բաներով զբաղվելու։

Ծատուրյանի պատանեկական կյանքի մասին Դուք ավելի մանրամասն և ավելի ճշգրիտ տեղեկություններ, իհարկե, կարող էիք ստանալ անմիջական աղբյուրից, իրեն Ծատուրյանից, և դա, կարծում եմ, ավելի ուղիղ ճանապարհը կլիներ նրա կենսագրությունը կազմելու համար, բայց երևի

  1. Ազյան Մարտիրոս.— Թարգմանիչ, հասարակական գործիչ. Ալ. Ծատուրյանի մտերիմներից։ Գրել է Ալ. Ծատուրյանի ընդարձակ կենսագրությունը։