Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/243

Այս էջը հաստատված է

ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈՒՆ I

Պատկեր 1-ին

ՏԵՍԻԼ 1

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Լիքը, սպիտակահեր կին, կորսեթով, նստած է մենակ թեյի սեղանի մոտ։

ՏԵՍԻԼ 2

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ ԵՎ ԴԱՅԱԿ.— (Թեյնոցը ձեռքին):

ԴԱՅԱԿ.— Կարելի՞ է մի քիչ ջուր վերցնել։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Կարելի է։ Ի՞նչպես է Միշեչկան։

ԴԱՅԱԿ.— Անհանգիստ է։ Դրանից վատ բան չկա, երբ տիրուհին ինքն է ծիծ տալիս։ Այնտեղ նա իր դարդերն ունի, իսկ երեխան տանջվում է։ Էլ ի՞նչ կաթ պիտի ունենա, երբ ողջ գիշերները չի քնում, լալիս է:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Բայց կարծեմ, հիմա հանգստացել է:

ԴԱՅԱԿ.— Լա՜վ հանգստություն է։ Մարդ խղճահարվում է նայի։ Ինչ որ գրում էր ու լալիս:

ՏԵՍԻԼ 3

Նույնք և Սաշա (ներս է մտնում):

ՍԱՇԱ (դայակին).— Լիզան ձեզ է որոնում։

ԴԱՅԱԿ.— Գնում եմ, գնում եմ։ (Դուրս է գնում):