Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/247

Այս էջը հաստատված է

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ա՛յ, կտեսնես։ Եվ ես, շատ, շատ ուրախ եմ։

ՍԱՇԱ.— Կտեսնենք։ (Երգում է և գնում):


ՏԵՍԻԼ 7

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (մենակ շարժում է գլուխը և փնթփնթում):

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Շատ լավ, թող այդպես լինի... Շատ լավ, թող այդպես լինի... Այո...


ՏԵՍԻԼ 8

Աննա Պավլովնա և սպասուհի:

ՍՊԱՍՈՒՀԻ (մտնում է).— Վիկտոր Միխայլովիչն եկավ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Դե, էլ ի՞նչ։ Ներս հրավիրիր և իմաց տուր տիրուհուն։

(Սպասուհին դուրս է գնում խորքի դռնից):


ՏԵՍԻԼ 9

Աննա Պավլովնա և Վիկտոր Կարենին:

ԿԱՐԵՆԻՆ (մտնում է և բարևում Աննա Պավլովնային).— Ելիզավետա Անդրեևնան նամակ էր ուղարկել ինձ, որ գամ։ Իսկ ես առանց այդ էլ ուզում էի գալ ձեզ մոտ այս երեկո, այնպես որ շատ ուրախ եմ... Ելիզավետա Անդրեևնան առո՞ղջ է։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Առողջ է։ Երեխան մի քիչ անհանգստացնում է։ Այս րոպեիս կգա։ (Տխուր): Այո, այո, ծանր օրերի ենք հասել։ Դուք հո ամեն բան գիտեք։

ԿԱՐԵՆԻՆ.— Գիտեմ։ Չէ՞ որ ես այստեղ էի երեկ չէ մյուս օրը, երբ նրանից նամակ էր ստացվել։ Բայց մի՞թե այդ այդպես վճռված է անդարձ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Անշո՛ւշտ։ Իհարկե։ Նորից քաշել այս բոլորը սարսափելի բան կլիներ։

ԿԱՐԵՆԻՆ.— Այո, ահա որտեղ է ասված՝ տասն անգամ