Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/254

Այս էջը հաստատված է

ՕՖԻՑԵՐ (երաժշտին).— Հը, գրեցի՞ք։

ԵՐԱԺԻՇՏ.— Անհնար է։ Ամեն անգամ նոր բան։ Եվ ինչ որ սկա՛լա է ուրիշ տեսակ։ Այ, այստեղ։ (Մոտ է կանչում մի գնչուհու, որը նայում է): Այս ի՞նչպես պիտի երգել։ (Երգում է):

ԳՆՉՈՒՀԻ.— Հենց այդպես։ Այդպես հրաշալի է։

ՖԵԴՅԱ (Վեր կենալով).— Չի կարող գրել։ Բայց որ գրի և օպերայի մեջ խոթի,—ամեն բան կփչացնի կթողնի։ Դե, Մաշա, երգիր գոնե «Чась»: Առ կիթառդ։ (Վեր է կենում, նստում նրա առաջ և նայում նրա աչքերին):

ՄԱՇԱ (երգում է):

ՖԵԴՅԱ.— Այդ էլ լավ է։ Հայդա, Մաշա։ Դե այժմ «Не вечерняя»:

ԱՖՐԵՄՈՎ.— Չէ, սպասի՛ր։ Նախ իմը, թաղման երգը։

ՕՖԻՑԵՐ.— Ինչո՞ւ թաղման։

ԱՖՐԵՄՈՎ.— Որովհետև երբ որ կմեռնեմ... հասկանում ես, երբ որ կմեռնեմ, դագաղի մեջ կլինեմ պառկած, կգան գնչուները... հասկանո՞ւմ ես։ Այսպես կկտակեմ կնոջս։ Ու հենց որ երգեն «Шель мэ верста», իսկույն դուրս կթռչեմ դագաղիցս,— հասկանում ես։ (Երաժշտին): Ա՛յ, ինչ գրիր։ Դե՛, երգեցեք։

(Գնչուները երգում են):

ԱՖՐԵՄՈՎ.— Հը, ո՞նց էր։ Դե, «Размолодчики мои»: (Երգում են):

ԱՖՐԵՄՈՎ (անպատշաճ բան է անում):

(Գնչուները ժպտում են 7 շարունակում երգել, ծափ են տալիս)

ԱՖՐԵՄՈՎ (նստում է: Երգը վերջանում է):

ԳՆՉՈՒՆԵՐ.— Ай да, Միխայիլ Անդրեևիչ, իսկական գնչու։

ՖԵԴՅԱ.— Դե այժմ «Не вечерняя»:

ՏԵՍԻԼ 2
Նույնք: Մտնում է մի գնչու:

ԳՆՉՈՒ (Ֆեդյային).— Մի պարոն ձեզ է ուզում։

ՖԵԴՅԱ.— Ի՞նչ պարոն։