Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/264

Այս էջը հաստատված է

գնում):

ՏԵՍԻԼ 3
Նույնք առանց Ֆեդյայի և լակեյի:

ԿՈՐՈՏԿՈՎ.— Այդ ո՞վ է եկել նրա մոտ։ Անշուշտ, Մաշկան։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Ի՞նչ Մաշկա։

ԿՈՐՈՏԿՈՎ.— Գնչուհի Մաշան։ Սիրահարվել է Ֆեդյայի վրա։ Կատվի պես սիրահարված է։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Ինչ սիրելի աղջիկ է։ Եվ ինչպես է երգում։

ԱՖՐԵՄՈՎ.— Հրաշալի է։ Մեկ Տանյուշան, մեկ էլ նա։ Երեկ նրանք Պյոտրի հետ էին երգում։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Ա՛յ բախտավոր մարդ է...

ԱՖՐԵՄՈՎ.— Որ նրան սիրո՞ւմ են կնանիքը, աստված նրանց հետ։

ԿՈՐՈՏԿՈՎ.— Տանել չեմ կարող գնչուհիներին, ոչ մի նրբագեղություն չկա մեջները։

ԲՈՒՏԿԵՎԻՉ.— Չէ, մի ասի։

ԿՈՐՈՏԿՈՎ.— Ես նրանց բոլորին էլ մի հատիկ ֆրանսուհու հետ չեմ փոխի։

ԱՖՐԵՄՈՎ.— Դե, ասենք, դու հայտնի էստետ ես։ Գնա տես ով է եկոդր։ (Դուրս է գնում):

ՏԵՍԻԼ 4
Նույնք, առանց Աֆրեմովի:

ՍՏԱԽՈՎԻՉ.— Եթե Մաշան է, բեր նրան այստեղ, թող երգի։

ԲՈՒՏԿԵՎԻՉ.— Իսկ ես կարծում եմ, որ ամեն բան նույնն է։

ՍՏԱԽՈՎԻՉ.— Ի՞նչպես թե նույնն է, երբ հիմար ռոմանսներ են երգում երգերի փոխարեն։

ԲՈՒՏԿԵՎԻՉ.— Լավ ռոմանսներ էլ կան։