Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/306

Այս էջը հաստատված է

և զանգակների ձայներ: Լիզան վեր է կենում և մոտենում է դարավանդի ծայրին):

ԼԻԶԱ.— Մի ինչ-որ տիկին կա հետը, գլխարկով։ Մամա՛ն է։ Կարծես հարյուր տարի է չեմ տեսել նրան։ (Գնում է դեպի դուռը):

ՏԵՍԻԼ 2

Լիզա, Աննա Դմիտրիևնա Կարենինա, դայակ երեխայի հետ: Մտնում են Կարենին և Աննա Պավլովնա:

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (համբուրվում է Լիզայի և Աննա Դմիտրիևնայի հետ).— Վիկտորը հանդիպեց ինձ և բերեց։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Շատ լավ արեց։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Հա, իհարկե։ Մտածում էի՝ էլի կտեսնե՞մ, թե չէ, ու նորից հետաձգում էի։ Ահա եկա և, եթե դուրս չեք անի՝ կմնամ մինչև երեկոյան գնացքի մեկնելը։

ԿԱՐԵՆԻՆ (համբուրում է կնոջը, մորը և երեխային).— Իսկ ես ինչքա՜ն երջանիկ եմ,— շնորհավորեցեք ինձ։ Երկու օր տանն եմ։ Վաղն առանց ինձ ամեն բան կանեն։

ԼԻԶԱ․— Շատ գեղեցիկ։ Երկու օ՜ր։ Վաղուց չէր եղել այդպիսի բան։ Գնանք անապատ։ Հա՞։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ինչքա՜ն նման է։ Ի՜նչ ղոչաղն է։ Միայն թե բոլորը ժառանգած չլինի. հոր սիրտը...

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Բայց ոչ թուլությունը։

ԼԻԶԱ․— Ամեն, ամեն բան։ Վիկտորը համաձայն է ինձ հետ։ Ի՜նչ կլիներ, որ նա մանկությունից դաստիարակվեր․․․

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Դե, ես ոչինչ չեմ հասկանում այդ բանից։ Ես միայն չեմ կարողանում հիշել նրան առանց արտասվելու։

ԼԻԶԱ.— Մենք էլ։ Ո՜րքան նա բարձրացել է մեր հիշողության մեջ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Այո՜, ես կարծում եմ։

ԼԻԶԱ.— Մի ժամանակ ի՜նչպես անլուծելի էր թվում։ Եվ ի՜նչպես հանկարծ ամեն բան լուծվեց։

ԱՆՆԱ ԴՄԻՏՐԻԵՎՆԱ.— Դե, Վիկտո՛ր, բերի՞ր բուրդը։

ԿԱՐԵՆԻՆ.— Բերի, բերի։ (Վերցնում է ճամպրուկը և