Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/316

Այս էջը հաստատված է

Պատկեր 2-րդ

Միջանցք շրջանային դատարանի շենքում: Ետին գծի վրա ապակե դուռ, որի մոտ կանգնած է թղթատարը: Աջ կողմը մի ուրիշ դուռ, որով ներս են տանում դատի տակ եղողներին: Առաջին դռան մոտենում է Եվան Պետրովիչ Ալեքսանդրովը, պատառոտուն հագուստով և ուզում է մտնել:

ՏԵՍԻԼ 1

Թղթատար և Իվան Պետրովիչ:

ԹՂԹԱՏԱՐ.— Ո՞ւր։ Չի կարելի։ Նե՜րս է խցկվում։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԵՉ․— Ինչո՞ւ չի կարելի։ Օրենքն ասում է՝ նիստերը հրապարակային են։

(Լսվում են ծափեր):

ԹՂԹԱՏԱՐ․— Որ ասում եմ չի կարելի՝ չի կարելի։ Արգելված է։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ․— Անկի՛րթ։ Չես իմանում ում հետ ես խոսում։

(Դուրս է գալիս մի երիտասարդ փաստաբան, ֆրակով):

ՏԵՍԻԼ 2

Նույնք և երիտասարդ փաստաբան:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Ի՞նչ եք ուզում, գործ ունի՞ք։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ․— Ոչ, ես հասարակություն եմ։ Իսկ այս անկիրթը, այս ցերբերը չի թողնում մտնեմ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Բայց այստեղ ախր հասարակության համար չէ։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ․— Գիտեմ, բայց ինձ կարելի է ներս թողնել։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ.— Սպասեցեք, իսկույն ընդմիջում կլինի։

(Ուզում է հեռանալ, հանդիպում է իշխան Աբրեզկովին):