Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/318

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 4

Թղթատար, երիտասարդ փաստաբան և Իվան Պետրովիչ:

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ․— Արիստոկրատնե՜ր։ Ես հոգու արիստոկրատ եմ, իսկ դա ավելի բարձր է։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓԱՍՏԱԲԱՆ․— Դե, արդեն ինձ կներեք։ (Անցնում է):

ՏԵՍԻԼ 5

Թղթատար, Իվան Պետրովիչ և Պետուշկով (շտապով գալիս է Պետուշկովը):

ՊԵՏՈՒՇԿՈՎ.— Ա՜, բարև, Իվան Պետրովիչ։ Ի՞նչ կա։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ․— Դեռևս փաստաբաններն են խոսում։ Բայց չեն թողնում մտնեմ։

ԹՂԹԱՏԱՐ.— Իսկ դուք ղալմաղալ միք անի այստեղ։ Այստեղ գինետուն չէ։ (Նորից ծափեր, դռները բացվում են, դուրս են գալիս փաստաբաններ, հանդիսականներ՝ տղամարդիկ և կանայք):

ՏԵՍԻԼ 6

Նույնք, մի տիկին և օֆիցեր:

ՏԻԿԻՆ.— Շատ գեղեցիկ էր, ուղղակի լացացրեց։

ՕՖԻՑԵՐ.— Ամեն տեսակ ռոմանից էլ լավ էր։ Միայն չես հասկանում, ինչպես այդ կինը կարող էր սիրել նրան։ Սարսափելի տեսք ունի։

ՏԵՍԻԼ 7

Նույնք։ Բացվում է մյուս դուռը, դուրս են գալիս մեղադրյալները, նախ Լիզան և Կարենինը, և անցնում են միջանցքով, նրանց ետևից Ֆեդյան մենակ:

ՏԻԿԻՆ.— Կամաց։ Ահա՛ նա։ Տեսեք, ի՛նչպես հուզված է։ (Տիկինը և օֆիցերը մոտենում են):

ՖԵԴՅԱ (մոտենում է Իվան Պետրովիչին).— Բերի՞ր։

ԻՎԱՆ ՊԵՏՐՈՎԻՉ.— Ահա։ (Ինչ որ բան է տալիս):