Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/321

Այս էջը հաստատված է

ԽԵՂՃ ՄԱՐԴԻԿ

(Ֆ. Մ. ԴՈՍՏՈԵՎՍԿԻ)
Օ՛հ, այդ հեքիաթաբանները։
Փոխանակ որևէ օգտակար, հաճելի սրտագրավ
բան գրելու, վեր են կենում ու չես իմանում ինչեր
են դուրս տալիս։ Ինձ մնար, կարգիլեի նրանց գրել:
Դե, ինչի նման է այդ. կարդում ես... ակամա
մտածության մեջ ես ընկնում, ու մեկ էլ տեսնում ես ամեն
տեսակ ափեղ-ցփեղ բաներ են անցնում գլխովդ։
Հավատացնում եմ՝ կարգիլեի նրանց գրել, ուղղակի
կարգիլեի բոլորովին:
Իշխ. Վ. Ֆ. ՕԴՈԵՎԱԿԻ.
Ապրիլ 8

Իմ անգին Վարվառա Ալեքսեևնա։

Երեկ ես բախտավոր էի, չափազանց բախտավոր, անչափ բախտավոր։ Դուք գեթ մի անգամ, համառ աղջիկ, լսեցիք ինձ։ Երեկոյան ժամը ութին զարթնում եմ (դուք գիտեք, ջանիկս, որ ես ծառայությունից հետո սիրում եմ մի երկու ժամ քնել), մոմը հանում, թղթերը պատրաստում, գրիչս մաքրում, հանկարծ, պատահմունքով, բարձրացնում եմ աչքերս ու, հավատացեք, սիրտս վեր ու վեր թռավ։ Այդպես ուրեմն դուք, այնուամենայնիվ, հասկացել եք, թե ինչ էի ուզում ես, ինչ էր ուզում սիրտս։ Տեսնում եմ, ձեր պատուհանի վարագույրի անկյունը ծալած և հինածաղկի ծաղկամանին ամրացրած, ճիշտ այնպես, ինչպես ես էի այն ժամանակ ակնարկել ձեզ։ Միևնույն ժամանակ ինձ թվաց, թե ձեր դեմքն էլ երևաց պատուհանի մոտ, թե դուք էլ ձեր սենյակից նայում էիք ինձ, թե դուք էլ մտածում էիք