Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/372

Այս էջը հաստատված է

Բայց ինչո՞ւ եմ այս բոլորը գրում ձեզ. այս բոլորը ծանր է ազդում սրտիս, իսկ պատմելն ավելի ևս ծանր է։ Բայց դուք, գուցե, կհասկանաք ինձ։ Հա՜մ տխրություն, հա՜մ ծիծաղ։ Ճշմարիտ, ինչքա՜ն բարի եք դուք, Մակար Ալեքսեևիչ։[1]*) Երեկ դուք այնպես էիք նայում աչքերիս, որ կարդաք նրանց մեջ, ինչ որ ես զգում եմ և հրճվում եմ հրճվանքով։ Լինի դա փոքրիկ թուփ, ծառուղի, ջրի շերտ, դուք վրա էիք հասնում, կանգ առնում իմ դիմաց, կարգի գցելով ձեզ և շարունակ աչքերիս նայում, ասես՝ դուք ձեր կալվածներն եք ինձ ցույց տալիս։ Դա ցույց է տալիս, որ դուք բարի սիրտ ունեք, Մակար Ալեքսեևիչ։

Հենց դրա համար է, որ սիրում եմ ձեզ։ Դե՜, մնաք բարով։ Այսօր ես դարձյալ հիվանդ եմ. երեկ ոտներս թաց էի արել, դրանից էլ մրսել եմ։ Ֆեդորան նույնպես տկար է, այնպես որ երկուսս էլ հիվանդ ենք։ Մի՜ մոռանաք ինձ, այսինքն շուտ-շուտ եկեք ինձ մոտ։

Ձեր
Վ. Դ.
Հունիս 12

Աղավնյակդ իմ, Վարվառա Ալեքսեևնա։

Ես կարծում էի, թե երեկվանը, ամեն բան իսկական բանաստեղծություններով կնկարագրեք, իսկ ձեր գրածը դուրս է եկել ընդամենը մի հասարակ թերթիկ։ Նրա համար եմ ասում, որ դուք թեև քիչ եք գրել ինձ ձեր թերթիկի մեջ, բայց շատ լավ և քաղցր եք նկարագրել։ Թե՛ բնությունը, թե՛ զանազան գյուղական տեսարանները, մյուս բոլոր զգացումների մասին, մի խոսքով այս բոլորը շատ լավ եք նկարագրել։ Իսկ ես տաղանդ չունեմ։ Թեկուզ տասը երես մրոտեմ, ոչ մի կերպ ոչինչ դուրս չի գալիս, ոչինչ չի նկարագրվում։ Փորձել եմ։ Դուք գրում եք ինձ, բալիկս, որ ես բարի մարդ եմ, անհիշաչար, մերձավորին վնաս հասցնելու անընդունակ և բնության մեջ հայտնվող աստվածային ողորմածությունը

  1. Այստեղից մինչև նոր պարբերությունը Նար-Դոսը բաց է թողել, թարգմանել է Ռ. Զարյանը։