Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/379

Այս էջը հաստատված է
Հանիս 25

Ամենասիրելի բարեկամ Մակար Ալեքսեևիշ։ Զեր գրքույկը հետ եմ ուղարկում։ Շատ անպետք գրքույկ է, իսկի ձեռք առնել չի կարելի։ Ո՞րտեղից եք փորփրել, գտել այդ թանկագին գանձը։ Հանաքը դենը կենա, մի՞թե ձեզ դուր են գալիս այդպիսի գրքույկները, Մակար Ալեքսեևիչ։ Խոստացել էիք ինձ այս օրերս որևէ կարդալու բան գտնել։ Ես էլ կուղարկեմ ձեզ, եթե ուզում եք։ Իսկ այժմ ցտեսության։ Հավատացեք, ժամանակ չունեմ ավելի գրելու։

Վ. Դ.
Հունիս 26

Սիրելի Վարինկա։ Բանն էլ հենց այն է, որ ես իսկապես չէի կարդացել այդ գրքույկը։ Ճիշտ է, կարդացել էի մի քիչ, տեսնեմ զավզակ բան է, միայն ծիծաղելու համար է գրված, ասի գուցե և իսկապես զվարճալի բան է, գուցե թե դուր գա Վարինկին. վերցրի ուղարկեցի ձեզ։

Ա՜յ, Ռատազյայևը խոստացել է ինձ իսկական գրականական որևէ բան տալ կարդալու, և ահա դուք էլ գրքույկներ կունենաք, ջանիկս։ Ռատազյայևր հասկացող, հետ եկած մարդ է, ինքն էլ է գրում, ո՜ւհ, ինչպես է գրում։ Այնպիսի ճարպիկ գրիչ ունի և անհատնում ոճ, այսինքն ամեն մի խոսքի մեջ, ասես, ամենադատարկ, ամենահասարակ, անպիտան խոսքի մեջ անգամ, որ թեկուզ ես էլ երբեմն Ֆալդոնին կամ Թերեզային ասեի, ահա այստեղ էլ նա ոճ ունի։ Ես նրա երեկույթներին էլ եմ լինում։ Մենք թութուն ենք ծխում, իսկ նա կարդում է մեզ համար, հինգ ժամ կարդում, իսկ մենք շարունակ լսում ենք։ Հիացում, և ոչ թե գրականություն։ Սքանչելի է, ծաղիկներ, ուղղակի ծաղիկներ, ամեն մի էջից վերցրու ու ծաղկեփունջ կապի։ Նա այնպես քաղաքավարի է, բարի, սիրալիր։ Դե, ես ի՞նչ եմ նրա մոտ, ի՞նչ։ Ոչինչ։ Նա անվանի մարդ է, իսկ ես ի՞նչ եմ։ — Ուղղակի գոյություն չունեմ, այնինչ դեպի ինձ էլ բարեհաճ է։ Ես նրա համար միքանի բաներ եմ արտագրում։ Բայց միայն դուք չկարծեք, Վարինկա, թե այստեղ որևէ արարք