Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/414

Այս էջը հաստատված է

է ինձ ամեն բանում օգնելու։ Ես կարմրատակում էի, չէի իմանում ինչ մտածեմ, բայց չէի շտապում շնորհակալություն հայտնելու։ Ձեռքս զոռով առավ,— թուշս կսմթեց, ասաց, շատ լավիկն եմ և թե ինքը չափազանց գոհ է, որ թշերիս վրա մատնեհարներ կան (աստված գիտե, թե ուրիշ էլ ինչեր էր ասում) և, վերջապես, ուզում էր համբուրել, ասելով, թե ինքն արդեն ծեր է (այնքա՜ն զզվելի էր նա)։ Այստեղ մտավ Ֆեդորան։ Անծանոթը մի քիչ շփոթվեց և նորից խոսեց. ասաց, թե հարգանք է տածում դեպի ինձ իմ համեստության և բարի վարքի համար, և շատ է ուզում, որ ես չխրտնեմ իրենից։ Հետո մի կողմ տարավ Ֆեդորայինե ինչ-որ տարօրինակ մի պատրվակով ուզում էր փող տալ նրան։ Ֆեդորան, իհարկե, չվերցրեց։ Վերջապես, վեր կացավ, որ գնա, մի անգամ ևս կրկնեց իր բոլոր հավաստիացումները, ասաց, թե էլի կմտնի ինձ մոտ և ականջի օղեր կբերի ինձ համար (կարծեմ ինքն էլ շատ շփոթված էր)» խորհուրդ տվեց բնակարանս փոխեմ, ասաց թե ինքը նկատի ունի մի շատ գեղեցիկ բնակարան, որի մեջ, կարող եմ ձրի ապրել․ ասաց, թե շատ սիրեց ինձ, որ ես ազնիվ և առաքինի աղջիկ եմ, խորհուրդ տվեց զգուշանալ անբարոյական երիտասարդությունից և վերջապես հայտարարեց, թե ճանաչում է Աննա Ֆյոդորովնային ե թե Աննա Ֆյոդորովնան հանձնարարել է իրեն ասելու ինձ, որ նա ինքը կայցելի ինձ։ Այստեղ ես ամեն բան հասկացա։ Չեմ իմանում ինչ պատահեց ինձ՝ կյանքումս աոաջին անգամն էի այդպիսի դրության մեջ գտնվում. ինքս ինձնից ելա. բոլորովին ամոթահար արի նրան։ Ֆեդորան օգնեց ինձ և համարյա թե դուրս արեց նրան սենյակից։ Մենք վճռեցինք, որ այս բոլորը Աննա Ֆյոդորովնայի գործն էր, այլապես ո՞րտեղից պիտի նա ճանաչեր մեզ։

Այժմ ես ձեզ եմ դիմում, Մակար Ալեքսեևիչ, և աղերսում՝ օգնեցեք ինձ։ Մի՛ թողնեք ինձ, ի սեր աստծու, այսպիսի դրության մեջ։ Պարտք արեք, խնդրում եմ, դեթ մի քիչ փող ճարեցեք ինձ համար. մենք փող չունենք, որ բնակարանը փոխենք, իսկ այստեղ մնալ այլևս ոչ մի կերպ չի կարելի Ֆեդորան էլ է խորհուրդ տալիս այսպես։ Մեզ հարկավոր է ամենաքիչը 25 ռուբլի. այդ փողը ես ձեզ կվերադարձնեմ, գործ կանեմ և կվերադարձնեմ․ Ֆեդորան այս