Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/427

Այս էջը հաստատված է

եղեք, պինդ եղեք դժբախտությունների ժամանակ. հիշեցեք, որ աղքատությունն արատ չէ։ Հուսահատվելու էլ ի՞նչ կա. այս բոլորը ժամանակավոր բան է, կանցնի, կգնա։ Աստված կտա, ամեն ինչ կուղղվի, միայն թե դուք հիմա պինդ կացեք։ Ուղարկում եմ ձեզ քսան կոպեկ, թամբաքու առեք ձեզ համար կամ ինչ որ ուզում եք, միայն, ի սեր աստծու, վատ բանի վրա չծախսեք։ Եկեք մեզ մոտ, անպատճառ եկեք։ Գուցե առաջվա պես ամաչեք, բայց մի՝ ամաչեք, դա սուտ ամաչկոտություն է։ Միայն թե անկեղծ կերպով զղջացած լինեք։ Հույսներդ դրեք աստծու վրա։ Նա կտա, ամեն բան լավ կզնա։

Վ. Դ.
Օգոստոս 19

Վարվառա Ալեքսեևնա, ջանիկս։

Ամաչում եմ, պայծաոիկդ իմ, Վարվառա Ալեքսեևնա, բոլորովին ամոթահար եմ եղել։ Ասենք՝ առանձին մի ի՞նչ կա այստեղ ջանիկս։ Ւնչո՞ւ սիրտս չուրախացնեմ։ Ես իմ կոշկատակերի մասին չեմ էլ մտածում, որովհետև կոշկատակը հիմար բան է և միշտ էլ կմնա հասարակ, զզվելի, կեղտոտ կոշկատակ։ Կոշիկներն էլ հիմար բան են։ Նույն իսկ հունական իմաստուններն էլ առանց կոշիկների էին ման գալիս, ո՜ւրեմն ինչո՞ւ պետք է մեզ պես մարդիկ այդպիսի մի անարժան առարկա գուրդուրեն։ Ուրեմն ինչո՞ւ պետք է նեղացնեն, ինչո՞ւ պետք է արհամարհեն ինձ այդպիսի դեպքում։ Է՜հ, ջանիկս, ջանիկս, դուք էլ բան եք գտել գրելու։ Իսկ Ֆեդորային ասացեք, որ նա դատարկագլուխ, անդնջում, կռվարար և այն էլ հիմար, անպատմելի հիմար կնիկ է։ Ւնչ վերաբերում է իմ ճերմակ մազերին, այս բանումն էլ սխալվում եք, բալիկս, որովհետև ես ամենևին էլ այնքան ծեր չեմ, ինչքան դուք եք կարծում։ Եմելյանը ձեզ բարև է անում։ Գրում եք, թե դարդոտվեցիք և լաց էիք լինում, իսկ ես ձեզ գրում եմ, որ ես էլ էի դարդոտվել և լաց էի լինում։ Ի վերջո, ցանկանում եմ, ձեզ ամեն տեսակ աոողջություն