Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/437

Այս էջը հաստատված է

ոչ ոքից հաց չեն խնդրում։ Ահա ես էլ ճիշտ այնպես, ինչպես՝ այն ջարմանշչիկը, այսինքն ոչ թե, որ ամենևին այնպես, ինչպես նա, այլ ուրիշ իմաստով, ազնիվ ազնվական տեսակետից ճիշտ այնպես, ինչպես և նա. ուժերիս չափ աշխատում եմ, այսինքն՝ ինչքան որ կարողանում եմ։ Ավելին չկա, իսկ չկա-ին դատաստան չկա։ Ես նրա համար խոսեցի այդ շարմանշչիկի մասին, ջանիկս, որ այսօր ես կրկնակի փորձեի իմ աղքատությունը։ Կանգնեցի, որ նայեմ ջարմանշչիկին։ Այնպիսի մտքեր էին մտել գլուխս, ահա այդ մտքերը ցրելու համար էր, որ կանգնեցի։ Ես եմ կանգնած, կառապաններն են կանգնած, մի ինչ-որ աղջիկ, մեկ էլ մի փոքրիկ աղջիկ ոտից-գլուխ ցեխոտված։ Շարմանշչիկը տեղավորվել էր մի ինչ-որ տան պատուհանների տակ։ Նկատում եմ մի պստիկ տղա, այսպես մոտ տասը տարեկան, լավիկն էր, բայց հիվանդոտ, չորիկ-մորիկ, հագին մենակ շապիկ և մի ուրիշ չես իմանում ինչ, համարյա թե բոբիկ կանգնել է, բերանը բաց լսում է նվագը.— հա՜յ գիտի երեխայություն. նայում է, թե ինչպես գերմանացի շարմանշչիկը պար է ածում իր տիկնիկները, ձեռքերն ու ոտները փետացել են, դողում է և կրծում թևի ծայրը։ Նկատում եմ, որ ձեռքին ինչ-որ թուղթ կա։ Անց կացավ մի պարոն և ինչ-որ մի փոքրիկ դրամ շպրտեց շարմանշչիկին. դրամն ուղղակի ընկավ այն արկղի մեջ, որի մեջ ներկայացված է պուրպիկ-տիկինների հետ պարող պուրպիկ ֆրանսիացին։ Դրամը զրնգաց թե չէ, ցնցվեց իմ մանկիկը, մի վախկոտ հայացք գցեց շուրջը և երևի կարծեց, թե փողը ես տվի։ Վազեց ինձ մոտ, ձեռնիկները դողում են, ձայնիկը դողում է, թուղթը մեկնեց ինձ ու ասում է.— գի՜ր։ Բայց արի — դե ինչ ասեմ, հայտնի է, է՛լի. այսինքն — բարերարներ, երեխանց մայր եմ, մեռնում եմ, երեք երեխաս սոված են, օգնեցեք. մեռնելուց հետո այն աշխարհում չեմ մոռանա ձեզ, իմ բարերարներ, որ դուք այժմ չմոռացաք իմ բալիկներին։— Դե՛, ի՞նչ կա այստեղ, պարզ բան, առօրյա բան, բայց ի՞նչ ունեմ, որ ինչ տամ։ Ու ոչինչ չտվի։ Բայց ինչքան սիրտս մղկտաց։ Խղճուկ երեխա, ցրտից կապտած, գուցե և սոված, և սուտ չի ասում, աստված է վկա սուտ չի ասում, ես այդ բանը գիտեմ։ Բայց միայն վատն այն է, թե