Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/478

Այս էջը հաստատված է

119.

1 Աբելյան Ալեքսանդր.— 1858—1940, գրող, դրամատուրգ, գրական գործունեության 40-ամյակը տոնվել է 1928 թ. ապրիլի 27-ին, Ռոստովում։

125.

1 Վանանդեցի Գուրգեն.— 1898—1937, սովետահայ քննադատ։ Նամակը հավանորեն ուղղված է Գ. Վանանդեցուն։

127.

1 Նար-Դոսի «Մահը» վեպը ռուսերեն լույս է տեսել 1931 թ. Մոսկվայում, Ա. Տեր-Մարտիրոսյանի թարգմանությամբ։

132.

Նար-Դոսի գրական գործունեության 45-ամյա հոբելյանը տոնվել է 1931 թ. հուլիսի 14-ին, Թիֆլիսում։ Նար-Դոսի անունով են կոչել Ախալքալակի շրջանի Այաստան գյուղի դպրոցը։

133.

1 Սարգսյան Խորեն.— 1891—1970 թթ. խորհրդահայ գրականագետ, գիտության վաստակավոր գործիչ։

2 Հայարտուն — Վրաստանի հայ գրողների և արվեստագետների տուն 1920—1930-ական թվականներին։

3 Գոլիցինյան վայրագ օրեր ասելով, նկատի ունի Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինի պաշտոնավարության տարիները 1894—1904 թթ., երբ փակվեցին հայկական դպրոցները և գրավվեցին եկեղեցապատկան կալվածքները։

135.

1 Նար-Դոսն իր բոլոր ձեռագրերը, նամակները և լուսանկարները 1932 թ. նվիրել է Հայաստանի Գրական թանգարանին։ Տպագրվող նամակների տեքստերը վերցված են հեղինակի արխիվում պահվող ինքնագրերից։

136.

1 Նար-Դոսի Երկերի ժողովածուի առաջին հատորը լույս տեսնելուց հետո, բոլոր ձեռագրերը Ռ. Զարյանը հանձնել է Գրական թանգարանին։

138.

1 Բես-Գարեգին.— 1910—1986 թթ., խորհրդային գրող։

Այս և հետագա նամակները գրված են Գ. Բեսի՝ Հայպետհրատում պաշտոնավարելու տարիներին և կապված են հրատարակչական հարցերի հետ։

Թարգմանություններ

«Խեղճ մարդիկ»

Թարգմանել է 1930 թ., լույս է տեսել 1934 թ., Ֆ. Մ. Դոստոևսկու «Երկերի ժողովածուի» առաջին հատորում (էջ՝ 49—188)։

«Կենդանի դիակ»

Տեքստը վերցված է Լ. Ն. Տոլստոյի «Երկերի ժողովածուի» տասներորդ հատորից (Հայպետհրատ, Երևան, 1950 թ.)։