Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/6

Այս էջը հաստատված է


Իսկ այն մենավոր պարտիզի միջին
Կարմիր է փռել վարդն յուր թերթիկներ.
Ուր հանգչի սոխակ սիրահար վարդին,
Եվ օդում հնչեն նորա գեղգեղներ։

Անուշ է բնություն, օր և կյանք է նոր,
Ծառ, ծաղիկ, արոտ, աշխարհ հրաշավոր.
Մարդ և անասուն ուրախ են բոլոր.
Ժամ չէ՛ տրտմելու,— գարուն է այսօր։

7 սեպտեմբ. 1884.



ԳԱՐՈԻՆ

(Նմանություն Պեշիկթաշլյանին)

Ո՜հ, ինչպես մեղմիկ
Փչես դու, հովի՜կ,
Իսկ դուք, վա՛րդ, ծաղի՛կ,
Բուրեք անուշիկ.

       Բայց ձեր բուրմունք
       Սրտիս խորունկ
       Միշտ են նկունք։

Ո՜հ, ինչպես քաղցրիկ
Երգես դու, թռչնի՜կ,
Կարծես, դու հեզիկ
Կարդաս ավետիք.

       Բայց երգդ անույշ
       Սրտիս անբույժ
       Վիշտ է և գույժ։

Ո՜հ, ինչպես սիրուն
Դաշտի մեջ անհուն
Հանես քո մայուն,
Գառնո՜ւկ փայփայուն.