Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/7

Այս էջը հաստատված է


       Բայց դու, գառնի՛կ,
       Հայոց Զատիկ
       Չըտաս հուշիկ։

Ո՜հ, ինչ անուշակ
Խոխոջ ձայնարձակ
Հանես, աղբերա՛կ,
Ջըրեդ սառնորակ.

       Խոխոջիդ ձայն
       Չէ Արաքսյան
       Իմ Հայկական։—

Չե՛ք դուք Հայրենյաց
Փառաց հաղթությանց
Հուշիկք անմոռաց...

17 սեպտեմբ. 1884.


ՍԻՐՈ ԿԱՅԾ

Ինչո՞ւ միշտ սիրտս պատած է մռայլով,
Եվ թեպետ առողջ, բայց մաշվում եմ ես.
Ինչո՞ւ ծնողացս խնդիրք, գութ, գորով
Արհամարհելով անում եմ անտես։

Ինչո՞ւ ամենին մոռացած իսպառ՝
Ես կամենում եմ մենակ մնալ միշտ.
Ինչո՞ւ ինձ համար ոչ մի օր պայծառ,
Կարծես, չէ փայլում.— ինձ տիրում է վիշտ։

Ինչո՞ւ ինձ համար աշխարհիս միջին,
Կարծես գոյություն չունի ոչինչ բան,
Բացի մեկից... Ո՛հ, մի՞թե արարչին
Անգամ տվել եմ ես մոռացության...