Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/76

Այս էջը հաստատված է

իր հոբելյանական հանդեսը։ Ես կարծում եմ, որ այդպիսի մի գրող ավելի շուտ կսպասեր, թե երկինքը կիջնի դեպի գետին, քան ցարի մինիստրը այդ աստիճան «կնվաստացնի» իրեն։ Այդ անկարելի էր։ Սակայն այն, ինչ որ անկարելի էր այն ժամանակ, այժմ խորհրդային կարգերում ոչ միայն կարելի է, այլև այնքան բնականոն, այնքան հասարակ բան, որ մինչև անգամ մեր զարմանքը չի հարուցում։ Ապացույց ձեզ ի միջի այլոց և նվաստիս պատվին գումարված այս հանդիսավոր ժողովը, որին նախագահում է Խորհրդային Վրաստանի (լուսավորության) ժողովրդական կոմիսարը։

Այս երեկույթը ինքնին այնքան պերճախոս է, որ, կարծում եմ, կոմենտարիաների պետք չունի։



ՆԱՄԱԿՆԵՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ
Ինչու ես հրաժարվեցի Ս. Մանդինյանի ընկեցակցաթյունից
Թիֆլիս, 21 մարտի

Մեր մանկավարժ պ. Սեդրաք Մանդինյանը «Մշակի» № 58-ում զետեղել է մի նամակ, որի մեջ ոչ միայն մանկավարժին, այլև մի պարզ ինտելիգենտ մարդուն անգամ անպատշաճ լեզվով մեղադրում է Հովհաննես Մալխասյանին «Пас plus ultra» գրական սրբապղծության» համար, ինձ ևս խառնելով մեջ։

Բանը նա ներկայացնում է այսպես.

Ս. Մանդինյանը, Հ. Մալխասյանը և ես ընկերանում ենք մի ընթերցարան կազմելու համար։ Նյութ մատակարարողը «առավելապես» լինում է Մալխասյանը, իսկ Մանդինյանի պաշտոնը լինում է ընթերցարանի «ոգի և դրոշմ» տալը։ Ես մնում եմ «ստվերի մեջ» և գրեթե իսպառ չեմ մասնակցում իսկական գործին։ Երբ բանը վերջանում պրծնում է,—