Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/81

Այս էջը հաստատված է

Ձեր ինձ գրածն ստանալով, գործս թողնում եմ և շտապով գրում եմ Ձեզ սույն նամակը, ընդսմին ուղարկելով 10 օրինակ իմ գրքից։ Ուղարկեցեք Ձեր գրվածքը. ամենայն ուրախությամբ կանեմ, ինչ որ կարող եմ։ Ձեր «Սա մի՞թե նա է» պատկերը չգիտեմ, ճշմարիտ, որտեղ է, երևի, պ. խմբագրի մոտ է պահված. կհարցնեմ նրան։ Մուրացանը չէ գրում նրա համար, որ ամուսնացած է, հիշո՞ւմ եք, Ձեր այստեղ եղած ժամանակ Դուք ինձ ասում էիք, որ ամուսնությունը բավական խանգարում է մարդուս գործ կատարելու։

«Երազ» վերնագրով վեպիս տպագրության համար առայժմ ոչինչ չեմ կարող ասել. գուցե հոկտեմբերից տպագրվի։ Ցանցառ Մեծատունյանցի գրվածներից ա՛յլևս ոչինչ չի տպագրվել։ Ներեցեք, Ձեզ ուզում էի երկար գրել, բայց ահա տպարանից մարդ է եկել և նյութ է պահանջում։ Ցտեսություն։

Ձեր Միքայել Հովհաննիսյան


1801
3. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ
1891. հունվարի 2. Թիֆյիս.

Հարգելի՛ Հովհաննես.

Հազար ներողություն եմ խնդրում Ձեզ այսքան ուշ պատասխանելուս համար. բայց ի՜նչ արած, գործերս շարունակ այն աստիճան շատ են եղել, որ ես, ցանկությանս հակառակ, չեմ կարողացել Ձեզ յուր ժամանակին պատասխանել, մինչդեռ Ձեր վեպը վաղուց եմ կարդացել։ Ահա, վերջապես, նոր տարվա տոներից օգուտ քաղելով, երբ գործերիցս փոքր ինչ թեթևացել եմ, սույն նամակովս հայտնում եմ Ձեզ Ձեր «Այրի Մուշեղյանի» մասին իմ անկեղծ և եղբայրական կարծիքը։ Դուք հենց սկզբից ինձ գրել եք, որ Ձեր վեպի մասին