սպասելիքները չունեն այն պայծառութիւնը, ինչ տեսնում ենք Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոյ» պոեմում: Խաչակիրներից ակնկալվող ակնարկները փրկության գաղափարն ավելի շուտ ավանդական սովորություն էր, քան՝ իրական հնարավորություն:
Միջին դարերուն, ինչպես նաև դրանից շատ առաջ, ընդհանուր մտածողաթյան և ժողովրդական պատկերացօոմների մեջ իշխում էին «հոգու և մարմնի», «երկնքի և երկրի», «մարդու և բնաթյան» փոխհարաբերության խնդիրները: Միջնադարն այդ խնդիրները դիտեց քրիստոնեության հիմնական գաղափարախոսության դիրքերից: Այդ մտածողությունը բազմապիսի արտացոլումներ գտավ ինչպես փիլիսոփայության, աստվածաբանաթյան, այնպես էլ գեղարվեստական գրականության մեջ:
Հոգու և մարմնի փոխհարաբերության պատկերումը գեղարվեստական վերարտադրաթյան նյութ է դարձել համարյա բոլոր ժողովուրդների մոտ: Մեր միջնադարյան ամբողջ գրականության միջով հետևողականորեն անցավ այդ գաղափարը՝ Մեսրոպ Մաշտոցից մինչև Սայաթ-Նովա: Արդեն 10-րդ դարամ, շնորհիվ Գրիգոր Նարեկացու, հոգու և մարմնի խնդիրը հասնում է կատարելության, դրսևորվում է այնպիսի լայնությամբ, խորությամբ և արվեստով, որպիսին չի տվել ժամանակի միջազգային գրականութիւնը:
Հոգու և մարմնի խնդիրները գրականության մեջ երբեմն հանդես են գալիս որպես վիճաբանաթյան երկու հակոտնյա կողմերի միջև: Այդօրինակ գործերից է Ներսես Մոկացու «Վիճաբանութիւն երկնի և երկրի» բանաստեղծությունը, ուր դրսևորված է այն համարձակ միտքը, թե աստ-