ոճը, տաղաչափութիւնը և ոգին: Այդ հավելումը կատարված է հեղինակի գիտությսւմբ: Ներբողում զգալի են ժողովրդական ավանդության շունչը և ազգային կյանքի որոշ կողմերի արտացոլքը: Ներբողում հատուկ տեղ է տրված նախաքրիստոնեական շրջանի պաշտամունքի նկարագրությանն ու կռապաշտութեան հալածանքին: Ներկայացվում են Անձևացյաց գավառի հռչակավոր Կանգուաբ և Ագռավաքար կռատները, որտեղ պաշտվելիս է եղել հատկապես հեթանոս հայության հռչակավոր աստվածուհին՝ Անահիտը, որին և փոխարինում է քրիստոնեական Աստվածամայրը: Ներբողը մեզ է հաղորդում ազգագրական նյութեր: Ուշագրավ են հատկապես աղվեսի դիցաբանական կապը Անահիտի հետ, ինչպես նաև «յուռութ ուլունսի» կայծակից և քուրայից ստացված լինելու մասին եղած վկայությունները:
Անահիտ աստվածուհու մասին մեզ հասած տեղեկությունները դեռևս թերի են: Անհրաժեշտ փաստերի բացը լրացնում է ժողովրդի հիշողությունը, որը պահպանել է Անահիտի պաշտամունքի հեռավոր արձագանքները՝ այդ արձագանքների դրսևորումներից տեսնում ենք և այս ներբողում:
Ներբողը յուրատեսակ գովք լինելով քրիստոնեության հաղթանակի, օտար բռնակալության պայմաններում, յուրովի նպաստում էր հայ ժողովրդի համախմբմանը ազգային դավանանքի և հայրենասիրական գաղափարների շուրջը:
Ներսես Մոկացու ստեղծագործություններում կարելի է հանդիպել հայտնի գրական երեք սեռերին՝ էպիկական, քնարական, դրամատիկական: Միջնադարյան գրական տեսակների առումով էլ Ներսես Մոկացու ստեղծագործությունները բազմազան են: Նա գրել է և՛ ներբող, և՛ ողբ, և՛