Ընտրեալն յառաջ իւրն տեղի
Քան զլինելն արարածի,
Ի մարդկային ազդէ սեռի
Զկոյսն հաճեալ օթագայի:
Թագ պարծանաց հողեղենի,
Բարձր աշտանակ եօթնալուսի,
Զխաւար հոգիս իմ զազրալի
Լուսաւորեա, կոյս սրբուհի:
ժառանգ կենաց մօրն Եւայի,
Որք և գտաւ զնախնի տեղի,
Լեր յոյս և ինձ ապաւինի,
Զանկեալս կանգնել անդրդուելի:
Ի սուրբ յարգանդ քո և մաքուր
Ծրարեալ կրեցեր զանտանելին,
Հայցեա՛ յորդոյդ քո անքննին՝
Տալ օթևան ինձ յադենին:
Լրութեամբ ամսոց չորս և հնգին,
Այլ աւուրբք չորեակ և մին,
Զհուրն աստուծոյ բարձեր յանձին
Եւ ոչ կիզար բոցով նորին:
Խանդադատեալ այրմամբ սրտիս
Յայտնեմ զիղձս աղէտիս,
Որ թաւալեալս եմ ի տղմիս
Անբաւ չարեօքս, որ կայ ի յիս: