Պարպատելոյս չարակրութեամբ,
Որկորամոլ ագահութեամբ,
Սուրբ և անաղտ քո մաքրութեամբ
Զիս ազատեա՛ արիութեամբ:
Զար կենդանի անապական
Լուացեր զհոտեալ շարաւ մարդկան,
Զգարշ աղտեղիս շռայլութեամբ
Մաքրեա քո սուրբ որդոյդ արեամբ:
Ռահ լուսոյ եդեմական,
Որով մարդիկք յերկինս ելան,
Որով և ես էամ և յուսամ
Քև այց լինել ի դատաստան:
Սասանելոյս յարկէ շնորհին
Մօր իմ հոգոյ աւազանին,
Ի զանազան մեղս երկրային
Լքի զշնորհս մեծ խորհրդին:
Վերաբերեա դարձեալ կրկին:
Զանկեալ հոգիս յանել բանտին,
Քո հայցուածովդ քաղցրաղին,
Զի համարձակ ես քո յորդին:
Տերըն փառաց աստուածորդին
Սնանի առ քեզ ամս երեսնին,
Յետ այնորիկ ի Յորդանան
Գայ, մկրտի առ ամլորդին: