Տարի մի անձրև չի տամ՝
Քո կանանչն ամէն չորանայ:
Գետինն ընդ երկինքն ասաց.
— Այդ բանիդ մուննէթ մի չունիմ-
Ծովն այլ սրտէս կու բխայ,
Գետ, զաղբիւր՝ ի մէջ լեռներուս:
Երկինքն ընդ գետինն ասաց.
— Ես աթոռ եմ աստուածութեան,
Հրեշտակք և հրեշտակապետք,
Սէրօբէք և ընդ քերօբէք:
Գետինն ընդ երկինքն ասաց.
— Իմ տէրն ինձ խոնարհեցաւ,
Ես նորա կարօտ էի,
Եկաւ իմ սիրտս թաղեցաւ:
Գետինն ընդ երկինքն ասաց.
— Մեղա՜յ քեզ, եղբայր իմ, մեղա՜յ,.
Ես քեզ խօրաթայ արի,
Դու ես մեծ քան զիս գովելի:
Երկինքն ի գետին եղբարք,
Թասյամ որ զօրն կու տանի.
Երկնից ցօղն շատ կասեն,
Բայց գետնին պտուղն աւելի: