Գըթած, ողորմած ես, տէ՛ր,
Մի՛ մատներ զմեզ ի չարի:
Կամիմ, որ գովանք մասեմ
Հրաշալի սուրբ յանապատիս,
Որ է բնակարան սրբոց՝
Հրեշտակաց յոյժ փափաքելի:
Քաւիչ է մեղաւորաց
Եւ փրկիչ է չար վտանգի,
Ով ոք հանդիպի սմա՝
Երանէ սուտ բընակողի:
Աղաչեմ և խնղրեմ ի քէն,
Հայր որբոց ւ այրեաց տըկարի,
Տո՛ւր ինձ զօրութիւն այժմուս,
Որ մարտիմ ընդ չար խորհրդի:
Զի եմ շաղախեալ նովաւ,
Ախտացեալ եմ չար հընարի.
Օգնութիւն ի քէն խնդրեմ,
Սուրբ Գէորգ, զիճուոր Քրիստոսի:
Լմայ անապատ ասեն
Յայս կղզիս, որ է գովելի.
Զի որք բնակին ի սմայ
Քրիստոսի լիճին սիրելի:
Բազում եղբարք կան բնակեալ,
Քառասուն և այլ աւելի.
Ոմանք բաժանեալ ընչից
Եւ խնդրեն ըզկեանս յաւիտենի:
Փա՜ռք քեզ, բարերար աստուած,