Քո ամէն բանդ է սքանչելի.
Որ ես պարգևեալ մեզի
Սուրբ տաճարս ի մէջ ի ծովի:
Որ է հեռացեալ մեղաց
Եւ փրկիչ ի մարմնոյ չարի.
Ոչ գող կարէ մերձենար,
Ոչ այլազգեաց ոտից հանդիպի:
Բերդ է հոգևոր հարանց,
Ջրեղէն պարիսպ ինքն ունի.
Ով ոք հաւատով խնդրէ՝
Սատանի ձեռաց զերծանի:
Օգնութիւն ի քէն լիցի,
Բարերար աստուած ամենի,
Տուր մեզ զօրութիւն այժմուս,
Որ օրհնեմք զօր հանապազ
Սուրբ զանունդ ի մէջ գիշերի:
Որչափ որ գովեն զդա՝
Գովելոյ ունի սա տեղի.
Խիստ անգէտ, յիմար եմ ես
Եւ չունիմ շընորհք ի մտի:
Սակաւ մի կարճ ի կարճոյ
Ասացի ես բան մի քանի,
Աստուած ողորմի եղբարց
Եւ պահէ անփորձ ի մարմնի:
Վա՜յ ինձ, մեղաւոր անձինս,
Որ անթիւ չարեօք է ի լի.
Կարող չեմ պատմել լեզուովս,